Բոլորս լավ ենք Իրան 2005, 91min.
Պրոդ,` Մոհամադ Ռեզա Թախտքեշիան, սց.` Մոժգան Ֆարահավար Մողադամ, ռեժ.` Բիզհան Միրբաղերի, օպեր.` Մահդի Ջաֆարի, կոմպոզ.` Համիդ Ռեզա Սադրի, հնչ.` Մասուդ Բեհնամ, մոնտ.` Սաիդ Շահսավարի:
Դերերում. Ահու Խերադմանդ, Մոհսեն Ղազիմորադ, Փարվիզ Շահինկու, Լեյլա Զարե, Մեհդի Էմամի, Ալի Ռաշվանդ, Այդա:
Արդեն մի քանի տարի է, ինչ Ջամշիդը` Սախայիի որդին, ապրում է արտասահմանում: Հանկարծ տնեցիները նրանից լուր են ստանում: Ընտանիքը որոշում է իր կյանքը ներկայացնող ֆիլմ նկարել և ուղարկել Ջամշիդին: Օմիդը` ընտանիքի կրտսեր զավակը, վարձույթով տեսախցիկ է վերցնում և տեսագրում ընտանիքի անդամներին` տեսախցիկի առաջ խոսելիս:
| Միրբաղերի, Բիզհան Բիզհան Միրբաղերի (ծն.` 1968, Թեհրան)
Ավարտել է Գեղարվեստի համալսարանի օպերատորական բաժինը: 1985-ին սկսել է համագործակցել Կանունի (երեխաների և չափահասների մտավոր զարգացման ինստիտուտ) գեղարվեստական ստեղծագործության կենտրոնի հետ որպես նկարչության ուսուցիչ: Հանդես է եկել որպես "Նողլին և ձյան փաթիլները" ֆիլմի մուլտիպլիկատոր և Մոհամադ Ռեզա Աբեդիի "Խաղընկերը" ֆիլմի տիկնիկագործ: "Բոլորս լավ ենք" ֆիլմը նրա առաջին խաղարկային աշխատանքն է:
Ֆիլմոգրաֆիա
Արև կբացվի (1988, կ/մ), Ծաղիկը (1997, կ/մ), Մարդը և նրա ստվերը (1997, կ/մ), Կապույտ տղան (1999, կ/մ), Քույրերը (1999, կ/մ), Թռչունը (1999 կ/մ), Պապերը ծանոթ չեն նոր պոեզիային (2000 կ/մ), Չգրված նամակը (2001, կ/մ), Մահսա (2002, կ/մ), Լռությունը (2003, կ/մ), Բոլորս լավ ենք (2005):
|