Սատկած ոչխարի օգտագործման 37 ձեվ Մեծ Բրիտանիա 2006, 86min.
Պրոդ.` Նիքի Փարոթ, Նատաշա Դաք, սց.` Գերի Քլարք, ռեժ.` Բեն Հոփքինս, օպեր.` Փոլ Լուիս, հնչ.` Հասան Բարան, մոնտ.` Մարկո վան Վելզեն:
Պամիր Կիրղիզը 2000 հոգուց բաղկացած ցեղ է Կենտրոնական Ասիայի Պամիր շրջանում: Վերջին 27 տարիներին նրանք ապրում են Արևելյան Թուրքիայում` աքսորյալների կարգավիճակով: 2005-ին նրանց գյուղ է գալիս թուրք-անգլիական նկարահանող խումբ, որպեսզի արձանագրի այս ցեղի պատմությունը: "Գլուխների" բաժանված մի շարք տեսարաններում ներկայացված են ճանաչողական հարցազրույցներ պամիր կիրղիզների հետ, հուզիչ և զվարճալի նկարահանումներ տարբեր կինոոճերով և զավեշտալի դրվագներ նկարահանող խմբի ու համայնքի շփումներից: Հընթացս բացահայտվում է պամիր կիրղիզների հակակրանքը կոմունիզմի հանդեպ, որը նրանց նախ վտարեց Խորհրդային Միությունից, ապա` մաոիստական Չինաստանցից և խորհրդային բանակի տեսքով ներխուժեց Աֆղանստան` պատճառ դառնալով նրանց ներկայիս վիճակին: Բացահայտվող ու վերականգնվող անցյալից բացի, ականատես ենք լինում, թե ինչպես են պամիր կիրղիզներն ապրում այսօր ժամանակակից Թուրքիայում: Ֆիլմը պատմական փաստաթուղթ է, բացառիկ ժողովրդի ազգագրական նկարագրություն, անհատի և գլոբալացման ենթարկված մշակույթի հակասության դիմանկար ու նաև նկարահանման ընթացքը ներկայացնող կատակերգություն:
Մրցանակներ
Բեռլինի ՄԿՓ, 2006 (ՙԿալիգարի" մրցանակ), Բրիտանական վավերագրական կինոյի փառատոն (Լավագույն բրիտանական վավերագրական կինոնկար), "Թեժ վավերագրական ֆիլմեր" փառատոն, Կանադա, 2006 (Լավագույն վավերագրական կինոնկար):
| Հոփքինս, Բեն Բեն Հոփքինս
Բրիտանացի ռեժւսոր: Ծնվել է Հոնկոնգում: Սովորել է Օքսֆորդի համալսարանում և Էդինուրգում, որտեղ բեմադրել է իր առաջին աշխատանքները: Լոնդոնի Արվեստի արքայական քոլեջում սովորելու տարիներին` 1989-1995 թթ., նկարահանել է մի քանի կարճամետրաժ ֆիլմեր, որոնց մի մասն արժանացել է մրցանակների: Նրա առաջին լիամետրաժ ֆիլմը "Սիմոն մոգն" էր:
Ֆիլմոգրաֆիա
Ինը շրջան (1993), Սրբազան ժամանակ (1994), Ազգային նվաճման օր (1995), Մաքս Քլափեր (1996), Ջենիս Բըրդ, 45 WPM (1999), Սիմոն մոգը (1999), Թոմաս Քացի ինը կյանքերը (2000), Ոտնահետքեր (2002), Սատկած ոչխարի օգտագործման 37 ձև (2006):
|