VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

ՌԱՍ ֆիլմերի ծրագիր

Ստրունգա

Ռումինիա
2007, 40min.

Պրոդ.` Միհայ Ստեպան-Գազայան, սց./ օպեր./նկ./ հնչ.` Կադրի Աբիբուլա, ռեժ,` Կադրի Աբիբուլա, Մարինա Չոլակ:

Հայերի ցեղասպանության հետևանքներից էին նաև անհամար որբերը: Այդ երեխաներից ոմանց գրկաբաց ընդունեցին Ռումինիայում: Նրանք ապրում էին Ստրունգա գյուղում:

Աբիբուլա, Կադրի

Կադրի Աբիբուլա (ծն. 1952, Ռումինիա)
Ծնվել է թաթարական ընտնաիքում: 1976-ին ավարտել է Բուխարեստի Կինոյի ինստիտուտը: 31 տարի աշխատել է Ռումինիայի Հանրային հեռուստատեսությունում: Լայնորեն կիրառում է համակարգիչը և մուլտիմեդիա-մոնտաժման ծրագրերը: Աշխատում է նաև որպես օպերատոր: Հեղինակել է բազմաթիվ գեղարվեստական և վավերագրական ֆիլմեր, այդ թվում` "Էմանուել. երազ, միայն երազ" ֆիլմը, որը պատմում է Մանուկ Բեյ Միրզայանի` մի ռումինաբնակ հայի մասին, ով Բուդապեշում նշանավոր պանդոկի հիմնադիրն է:

Ֆիլմոգրաֆիա
Ռենտգենյան լուսանկարում տեսարանների մյուս կողմից (1992), Սուրհանդակը (1992), Ապակի, նրբագեղության վիճակ (1993), Լսատեսողական ստուդիա (1993), Կարաշովա (1993), Զում (1994), Ներդաշնակության ալգոռիթմ (1994), Հրավեր թանգարան (1994), Նամակագրություն (1994), Յոն Կոյար (1995), Էմանուել. երազ, միայն երազ (1996), Վերադարձ Կարաշովա (1996), Հայկական վանքեր. Հագիգադար (1997), Ուխտավորներ համայն աշխարհից (1997), Տեսապահեր (1998), Արջը (2002), Կրկնակի քլիք (2003), Հերոսները (2006), Ստրունգա (2006), Մարիա Լորսկա (2006), Կարաշովյան տարազ (2006), Ռեքվիեմ` սպիտակով (2006), Եվրոբառարան (2006), Մենք, դուք, նրանք (2007):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

European Union The European Cultural Foundation