Աղբյուր Չեխիա 2005, 75min.
Պրոդ.` Վրատիսլավ Սլայեր, սց.` Մարտին Մարեչեկ, Մարտին Սկալսկի, ռեժ./մոնտ.` Մարտին Մարեչեկ, օպեր.` Իրժի Մալեկ, հնչ.` Օնդրժեյ Եժեկ, Մարտին Մարեչեկ:
Բաքուն, որ ժամանակին նավթի առաջին շահագործվող ամբարը դարձավ աշխարհում, կրկին օտարերկրյա ներդրողների ուշադրության կենտրոնում է, ովքեր ցանկանում են շահագործել Ադրբեջանի մեծ նավթային պաշարները: Ֆիլմը նավթատարի հետքերով գնում է այն սյուրռեալ և տխրահռչակ հողերը, որտեղ կովերն արածում են աղտոտված արոտավայրերում, իսկ երեխաները` խաղում թունավոր անտառներում: Բնակչության երեք քառորդն ապրում է չքավորության մեջ, իսկ երկրի հետխորհրդային կառավարությունը խոստանում է, որ նավթն Ադրբեջանը կդարձնի "իսկական երկիր՚` բարգավաճ ու ծաղկուն "նոր Քուվեյթ՚: Բայց ի՞նչ է նշանակում հասարակ ադրբեջանցիների համար խարխափել "Բրիթիշ փեթրոլիումի" պես նավթային մեծ ընկերությունների և իր շահի մասին մտածող կոռումպացված կառավարության միջև: "Հեղուկ ոսկին" ավելի շատ անե՞ծք, թե՞ օրհնություն է այս անհանգիստ երկրի համար:
Մրցանակներ
"Մեկ աշխարհ" ՄԿՓ, 2005 (Հանդիսատեսների մրցանակ, Մեծ ժյուրիի պատվավոր հիշատակություն), "Էկոֆիլմ" ՄԿՓ, 2005 (ՙԷկոֆիլմի" Մեծ մրցանակ, Շրջակա միջավայրի նախարարության մրցանակ), Լայպցիգի վավերագրական և անիմացիոն ֆիլմերի փառատոն (Լավագույն արևելաեվրոպական կինոնկար), Իհլավայի վավերագրական կինոյի միջազգային փառատոն, 2005 (Լավագույն չեխական կինոնկար, Հանդիսատեսների մրցանակ), TSTT ՄԿՓ, Ուհերսկե Հրադիշտյե, 2005 (Յոզեֆ Վելեկի աnվան Մեծ մրցանակ), Չեխական կինոյի և հեռուստատեսության ասոցիացիայի (FITES) մրցանակ` վավերագրական կինոնկարի համար, 2005, Տրենտոյի ԿՓ (Ժյուրիի հատուկ մրցանակ), "Խրոնոգրաֆ" ԿՓ (Մեծ մրցանակ և Հաղթավար), Բնապահպանական հեռուստաֆիլմերի "Պահիր և պահպանիր" ՄԿՓ, Սիբիր (Հանդիսատեսների համակրանքի մրցանակ):
| Մարեչեկ, Մարտին Մարտին Մարեչեկ (ծն. 1974, Պրահա)
Նախ` մշակույթի տեսություն ուսանելով Պրահայի Կառլի համալսարանում, այնուհետև տեղափոխվել է Պրահայի FAMU-ի` Կատարողական արվեստների ակադեմիայի կինոյի և հեռուստատեսության ֆակուլտետ: Այժմ դասավանդում է նույն ֆակուլտետի ցածր կուրսերի ուսանողներին: Հանդես է գալիս որպես ռեժիսոր, օպերատոր, երաժիշտ և դերասան:
Ֆիլմոգրաֆիա
Թխկի 98 (1998), Ձվի մեթոդը (1999), Փոշոտ խաղեր (2001), Տնապայ (2003), Աղբյուր (2005):
|