VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

ՌԱՍ ֆիլմերի ծրագիր

Ռոսսոշ... Ռեգթայմ...

Ռուսաստան
2006, 52min.

Պրոդ.` Թեմինա Տուաևա, սց./rեժ./հնչ./մոնտ.` Պուլատ Ահմատով, օպեր.` Միխայիլ Նեմիսկի:

Այս խոհուն վավերագրական ֆիլմի գլխավոր դերակատարը ժամանակն է: Իսկ ժամանակը ծանր է Ռոսսոշի` ռուսական փոքրիկ սահմանամերձ քաղաքի բնակիչների համար: Ամեն օրը նման է հաջորդին, բնակիչներն իրենց բաժին հասած ճակատագիրն ընդունում են խոնարհաբար և մթին վախով Բարձրյալի նկատմամբ, ինչպես, օրինակ, այն երիտասարդ կինը, որն ամեն օր ապօրինաբար խմորեղեն է վաճառում կայարանում: Լավ օրերին նրա ապրանքը մի քանի ժամում վաճառվում է: Մինչ նա խմոր է հունցում և աղոթում, որպեսզի Աստված նույն հաջողությունն ապահովի նաև հաջորդ օրը, ժամանակն անցնում է անդառնալիորեն, իսկ կառամատույցին անցկացրած ամեն րոպեն տանջալիորեն ձանձրալի է: Վառարանում պատրաստվող կարկանդակներին հետևելու վրա վատնված յուրաքանչյուր րոպեն կյանքից անդառնալիորեն խլված ժամանակ է: Եկամտի ու սիրո մասին երազանքներ են պտտվում նրա գլխում, բայց դրանք ի դերև են ելնում և նրան թողնում ավելի ու ավելի մեծ դատարկության մեջ: Իսկ սիրողական թատերական խմբակի ղեկավա՞րը. նա ևս հավատում է Աստծուն, բայց նրա հավատը լավատեսական է ու ոգեշնչող: Աստվածաշնչյան տեսարանի բեմադրումը մի պահ ցրում է Ռոսսոշին բնորոշ ճնշող ապատիան. ժամանակը կանգ է առնում, երբ հրաշքով սկսում է քայլել կաթվածահար աղջիկը, և մտքին թույլ է տրվում հիացմունքի կարճատև ճախրանք գործել:

Ահմատով, Պուլատ

Պուլատ Ահմատով (ծն. 1948)
1971-ին ավարտել է Մոսկվայի կինոինստիտուտը (ՎԳԻԿ): "Տաջիկֆիլմ" կինոստուդիայում նկարահանել է ավելի քան 50 վավերագրական և մի քանի գեղարվեստական ֆիլմ: 1975-ին նրա "Ամբողջ օրը` մինչև երեկո" ֆիլմն արժանացել է Մինսկի Համամիութենական փառատոնի մրցանակին, իսկ 1988-ին "Հուսեյն-Պոլվոն և որդիները՚` Ոսկե մեդալ է շահել Աշխաբադում և Գլխավոր մրցանակ` Պալերմոյում:

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Ministry of Culture & Youth Affairs of RA The European Cultural Foundation