VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

ՌԱՍ ֆիլմերի ծրագիր

Վայր, որը ես տուն եմ կոչում

Եգիպտոս
2006, 61min.

Պրոդ./ռեժ./մոնտ.` Թամեր Էզզաթ, սց.` Նադին Շամս, օպեր.` Շերիֆ Հելալ, կոմպոզ.`Թամեր Քերուան, հնչ.` Թամեր էլ Դեմերդաշ:

Արագ փոփոխվող ու անկայուն տարածաշրջանում երիտասարդ եգիպտացիները, ինչպես շատ արաբներ, մտածում են արթագաղթել` տմտեսական, մշակութային կամ անձնական կայունություն գտնելու հույսով: Ֆիլմը չորս եգիպտացի երիտասարդների մասին է, ովքեր ճամփա են ընկնում տարբեր ուղղություններով` գտնելու այն վայրը, որը կկարողանան "տուն" կոչել: Սեբաեն երազում է երգիչ դառնալ, բայց պարտավորությունն ընտանիքի հանդեպ նրան ստիպում է հետևել հոր գործին: Միրիամն ուզում է ազատ կյանք վարել Կանադայում, բայց ընտանեկան արժեքներն ու հասարակական նորմերը նրա դեմ են: Համսն իր առաջ խնդիր է դրել գտնել մի վայր, որտեղ յուրային կլինի: Մութազը կյանքից շատ բան չի ուզում, բայց ստիպված է պայքարել իր երազանքի` փեսացուի հետ ամուսնանալու և ընտանիք կազմելու համար: Նրանց պատմությունները ոչ միայն հուզիչ են, զավեշտալի կամ դրամատիկ, այլև` իրական:

Մրցանակներ
Ալ-Ջազիրայի Վավերագրական ֆիլմերի փառատոն, 2006 (Ոսկե մրցանակ), Եգիպտական կինոյի ազգային փառատոն, 2006 (Լավագույն լիամետրաժ վավերագրական կինոնկար):

Էզզաթ, Թամեր

Թամեր Էզզաթ
Ավարտել է Կահիրեի Ամերիկյան համալասարանի ֆիզիկայի/էլեկտրոնիկայի ֆակուլտետը: Այնուհետև մոնտաժող է աշխատել այնպիսի հայտնի ռեժիսորների մոտ, ինչպիսիք են Յուսեֆ Շահինը, Յուսրի Նասրալլահը և Աթեյյաթ ալ-Աբնուդին: 2001-ին Ֆուլբրայթի կրթաթոշակով սովորել է CADA-ում (Նյու Յորքի համալսարան)` ստանալով թվային հատուկ էֆեկտների մասնագետի վկայական: 2003-ին Կահիրեում` Սաքիայի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնում, նրա "Վճիռ" կաճամետրաժ ֆիլմը ճանաչվել է լավագույն ռեժիսորական դեբյուտ: 2002-ին հայրենի Կահիրե վերադառնալուց հետո Թամերը մի քանի վավերագրական ֆիլմ է նկարահանել Orbit TV-ի համար:

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

The Club The European Cultural Foundation