VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

ՌԱՍ ֆիլմերի ծրագիր

Մեր դպրոցը

Հարավային Կորեա
2006, 135min.

Պրոդ.` Գոն Յոուն Չե, ռեժ./օպեր.` Մյոն Չուն Կիմ, կոմպոզ.` Լի Սան Հուն, մոնտ.` Փարք Սո Հյուն:

Ֆիլմը 3-րդ և 4-րդ սերունդների ճապոնաբնակ կորեացիների մասին է, որոնք Հոկայդոյի ընտրովի տարրական, միջնակարգ և բարձրագույն դպրոցի սաներ են: Դիտարկվում է 11-ամյա կրթություն ստացող սաների մեկ ուսումնական տարին: Չկենտրոնանալով միայն կոնկրետ դեպքերի ու խնդիրների վրա և նկարագրելով նրանց առօրյան` ֆիլմը բացահայտում է, թե ինչ է նշանակում ապրել Ճապոնիայում` լինելով կորեաճապոնացի:

Մյոն Չուն Կիմ

Մյոն Չուն Կիմ
Ավարտել է Հանյանի համալսարանի կինոյի և թատրոնի բաժինը: Մասնակցել է "Ձմեռաքուն" (1998) կարճամետրաժ և մի քանի լիամետրաժ ֆիլմերի, ինչպես, օրինակ, "Ծաղկի կղզու" (2001) նկարահանումներին: Ռեժիսորական դեբյուտը` "HANA-ի համար՚-ը, պատմում է ճապոնական ընտրովի դպրոցի կորեաճապոնացի սաների մասին: "Մեր դպրոցը" անդրադառնում է ճապոնաբնակ կորեացիներին` ավելի լուրջ և ուշադիր մոտեցմամբ, քան նախորդ աշխատանքում:

Ֆիլմոգրաֆիա
HANA-ի համար (2003), Մեր դպրոցը (2006):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Printinfo The European Cultural Foundation