Ուրիշ ռուսները Ռուսաստան 2006, 52min.
Պրոդ./ ռեժ` Մայրամ Յուսուպովա, սց.` Մայրամ Յուսուպովա, Մարինա Նեկրասովա,
օպեր.` Միխայիլ Էրկին, Իրինա Ուռլասկայա, հնչ./մոնտ.` Սերգեյ Կուզմին:
Նյութն այսօր քննարվող ու մտորումների տեղիք տվող ամենաթեժ թեմաներից է: Ֆիլմը պատմում է նախկին խորհրդային հանրապետություններից դուրս քշված ռուսների մասին: "Սա ազգի ստորացման խնդիր է՚, - ասել է Ալեքսանդր Սոլժենիցինը` խորապես վշտացած այն բանից, որ Ռուսաստանի կառավարությունը նախկին հանրապետություններից վերադարձող 25 մլն ռուսներին վերաբերվում է որպես անցանկալի վտարանդիների: Ֆիլմում խոսվում է "ոչ ռուս" ռուսների պատմության մասին և ներկայացվում նրանց վիճակը այս ծանր շրջանում: Սրա մասին քիչ բան է հայտնի, ինչը զարմանալի չէ, եթե հաշվի առնենք այն փաստը, որ Ռուսաստանի կառավարությունը և Կենտրոնական Ասիայի անկախ պետությունների կառավարությունները, կառումպացված լինելով, ուղղակի համր են նման հարցերում: Բայց հենց նրանք ապրել են այս մարդկանց աշխատանքով դեռևս խորհրդային տարիներին: Ֆիլմը պատմում է այս ողբերգության մասին:
| Յուսուպովա, Մայրամ Մայրամ Յուսուպովա (ծն. 1949)
1976-ին ավարտել է Մոսկվայի կինոինստիտոիտի (ՎԳԻԿ) ռեժիսորական ֆակուլտետը: Աշխատել է "Տաջիկֆիլմում" (Դուշանբե), որտեղ հանդես է եկել որպես ավելի քան 30 վավերագրական ֆիլմերի ռեժիսոր: 1992-ից աշխատում է Մոսկվայում: Նկարահանել է կինոյի պատմությանը և արվեստին նվիրված վավերագրական հեռուստաֆիլմեր:
Ֆիլմոգրաֆիա
Հանքափորներ (1977), Դուստր (1980), Գալլա (1981), Մի քանի օր անչափահասի կյանքից (1982), Համեցեք ձեր տուն (1983), Ճանապարհին (1984), Իսկական կեսօր (1986), Մոտիվ (1987), Դեկտեմբերյան մենախոսություն (1988), Ես հավատում եմ (1988), Պատուհան (1989), Դեմք (1990), Դեղին խոտի ժամանակը (1991), Հիշիր քո անունը (1992), Հունական ծաղկաման. ուղերձ (1994), Տուն Մատվեևսկայայում (1995), Լեոն և Ալեքսանդրան (1997), Գործնական ուղևորություն (1997), Կղզիներ. Լեոնիդ Գուրևիչ (2000), Մարդիկոր (2002), Գալապագոսյան կղզիներ: շրջված մոլորակի առեղծվածները (2003), Մոռացված կղզիներ (2003), Սուզում Անտարկտիդայում (2003), Արվարձանային գնացք (2004), Կենտ, թե զույգ (2005), Ուրիշ ռուսները (2006):
|