Ցավդ տանեմ Ֆրանսիա 2005, 52min.
Պրոդ./ռեժ./օպեր./մոնտ.` Անտուան Շոդան, հնչ.` Նիկոլա Բերժե:
Հայաստան, 2004 թ.: Պատերազմը Ադրբեջանի` խորհրդային նախկին "եղբայրական" պետության դեմ ավարտվել է տասը տարի առաջ: Առայժմ պաշտոնապես խաղաղություն չի հաստատվել: Կովկասյան հանդոիպումերի ժամանակ մարդիկ ազատություն են տալիս լեզուներին, և այդ զրույցներն ի հայտ են բերում, թե վերաբերմունքն Ադրբեջանի հանդեպ որքան երկակի է. այս մարդիկ և թշնամիներ են, և բարեկամներ: Խմում են, երգում, պարում ու լալիս` միախառնելով երաժշտությունն ու օղին:
| Շոդան, Անտուան Անտուան Շոդան (ծն. 1975, Փարիզ)
1999-ին ավարտել է Ֆրանսիայի Կառավարման դպրոցը (EDHEC) և Կրակովի Տնտեսագիտական ակադեմիան (Լեհաստան): Եվրամիության զարգացման ու համագործակցության ծրագրերի (Ուկրաինա, Վրաստան) փորձագետ է: 1999-2002 թթ. ազգային երաժշտություն է ձայնագրել (Եթովպիա, Հայաստան): Դրան հետևել են ձայնասկավառակների լույսընծայումն ու համեգների կազմակերպումը 2002-ին Փարիզի "Երևակայության փառատոնի" շրջանակներում: 2001-ից քաղաքաշինությանը վերաբերող հետազոտություններ է կատարում. հոդվածներ է գրել և կինոնախագծեր մշակել Բոսնիա-Հերցեգովինայի վերակառուցման ընթացքի և Դոնբասի շրջանի ուկրաինական ածխարդյունաբերական քաղաքների մասին:
Ֆիլմոգրաֆիա
Ազմարիներ` եթովպական պոետներ (1999), Ցավդ տանեմ (2005):
|