Դրախտի եվ երկրի միջեվ Հոլանդիա / Ուզբեկստան / Ռուսաստան 2007, 72min.
Պրոդ.` Յորինդե Սորե, սց.` Ֆրանկ վան դեն Էնգել, ռեժ.` Ֆրանկ վան դեն Էնգել, Մաշա Նովիկովա, , օպեր.` Մել վան Էսեն, կոմպոզ.` Հանս Հելեվաուտս, հնչ.` Պիտեր Գույթ, մոնտ.` Ստեֆան Կամպ:
Ֆիլմը պատմում է մանկության ընկերներ Աչաթի և Թարսունի մասին, որոնք այժմ արդեն 50-ն անց են: 7 տարեկանում, երբ իրենց գյուղ եկավ մի փահլևան, նրանք որոշեցին փախչել և դառնալ վերջինիս աշակերտները. այդ ժամանակից ի վեր լավագույն ընկերներ են: Նրանք հասակ են առնում, սիրահարվում, ընտանիք կազում, և յուրաքանչյուրն ստեղծում է իր ընտանեկան կրկեսը: Երկուսն էլ անդամակցում են ERK ընդդիմադիր կուսակցությանը, որ անվանումը ուզբեկերեն նշանակում է "ազատություն՚: Աչաթը դառնում է նորաթուխ ակտիվիստ, իսկ Թարսունն ընդունակություններ է ցուցաբերում վարչական հարցերում. նա աճում է մինչև կուսակցության փոխնախագահի պաշտոնը: Ուզբեկստանում անկախության հռչակումից մեկ տարի անց բոլոր ընդդիմադիր կուսակցություններն օրենքից դուրս են հայտարարվում: ERK-ն ընդհատակ է անցնում: Թարսունը շարունակում է գործունեությունը, իսկ Աչաթը որոշում է դառնալ մարդու իրավունքները պաշտպանող մի կազմակերպության անդամ, քանի որ չի ցանկանում "օրենքից դուրս" լինել: Եվ ահա, տասը տարի անց մի օր Թարսունը տեղեկանում է, որ իր որդին` Դավրոնը, խեղդվել է անհայտ հանգամանքներում: Պարզվում է` դա ապօրինի գործունեությունը դադարեցնելու վերջին նախազգուշացումն է Թարսունին: Նա լուրջ է վերաբերվում նախազգուշացմանը և հեռանում է կուսակցությունը հենց ընդդիմության ջախջախմանը նախորդած գիշերը: Թարսունը սկսում է հանդես գալ որպես ժողովրդին կրթող, բայց հեռու է մնում քաղաքականությունից, որպեսզի պաշտպանի իր ընտանիքը: Թարսունն ու Աչաթը փորձում են պահպանել իրենց արաբերությունները, բայց նրանց ընկերությունն մեծ փորձության է ենթարկվում: Երկուսն էլ յուրովի պայքարում են իրենց առջև ծառացած երկընտրանքի դեմ` հանուն ընկերության և հարազատների:
| Էնգել, Ֆրանկ վան դեն Ֆրանկ վան դեն Էնգել (ծն. 1956, Ռոտերդամ)
Կարիերան սկսել է որպես "Ստրենգհոլտ Տելեվիդեոյի" գործադիր տնօրեն: 1997-ին որպես գործադիր պրոդյուսեր հիմնադրել է վավերագրական ֆիլմերի "Zeppers & TV" անկախ ընկերությունը և տասը տարիների ընթացքում թատրոնի ու հեռուստատեսության համար թողարկել է 45 ֆիլմ, որոնցից մի քանիսը մրցանակներ են ստացել տարբեր փառատոներում: Ներկայումս պրոդյուսերի գործունեությունըհամատեղում է սեփական կինոնախագծերի պատրաստման ու իրականացման և սկսնակ ռեժիսորների ուսուցման հետ:
Ֆիլմոգրաֆիա (ընտրանի)
Ես միշտ վերադառնում եմ (2001), Լիպարի (2006), Դրախտի և երկրի միջև (2007):
Նովիկովա, Մաշա Մաշա Նովիկովա (ծն. 1956, Մոսկվա)
1989-ից ապրում և ստեղծագործում է Ամստերդամում: Oպերատորի, սցենարիստի և կինոռեժիսորի մասնագիտացումներ ունի: Առաջին ֆիլմը նկարահանել է 2005-ին:
Ֆիլմոգրաֆիա
Անկյալ հրեշակը (2005), Երեք ընկեր (2006), Երկնքի և երկրի միջև (2007), Հուշագիր. Ալեքսանդր Լիտվինենկո (2007):
|