Հրեշտակների նամականի Ռուսաստան 2007, 90min.
Պրոդ./սց./ռեժ.` Օլեսյա Ֆոկինա-Սարկիսովա, օպեր.` Սերգեյ Մոկրիցկի, Գրիգորի Յաբլոչնիկով, նկ.` Սերգեյ Վերետեննիկով, մոնտ.` Սերգեյ Տիմոֆեև:
Ռուսական ինտելիգենցիա. ի՞նչ է ենթադրում այս հասկացությունը: Ի՞նչ արժեքներով և սկզբունքներով են առաջնորդվոում նրանք, ում բաժին է ընկել Ռուսաստանի պատմության ամենասարսափելի ու դաժան ժամանակաշրջանը: Այս վավերագրական հետաքննության հիմնական նյութը ժամանակակից Ռուսաստանում այդ արժեքների ու դրանց անկման դիտարկումն է: 19-րդ դարի ամենամյա ջարդերից մեկի ժամանակ ռուս ազնվական Նիկոլայ Բլինովը զոհվեց` պաշտպանելով Ժիտոմիրի հրեական բնակավայրերը: Մի քանի տասնամյակ անց նրա սերունդները` ի դեմս Տոմաշևսկի ընտանիքի, ապաստան տվեցին ռուսական գրականության այնպիսի երևելիների, ինչպիսիք էին Իոսիֆ Բրոդսկին, Սվյատոսլավ Ռիխտերը և Աննա Ախմատովան: Անգամ Նոբելյան մրցանակ ստանալուց հետո Բրոդսկին շարունակում էր սիրով ու ակնածանքով լի նամակներ գրել Զոյա և Անաստասյա Տոմաշևսկայաներին: Նա այս նամակներն անվանեց Հրեշտակների նամականի: Մի քանի տարի առաջ Տոմաշևսկայաները վաճառեցին նրա նամակները, որպեսզի կարողանան ապահովել իրենց խնամքը ծերանոցում: Տոմաշևսկի ընտանիքի դրամատիկ պատմությունը, նրանց հանրահայտ տունը և Հրեշտակների նամականին կոչված են ցույց տալու արժեքների կորուստը և հենց "ռուսական ինտելեգենցիա" ասվածի անկումը: Ֆիլմը բովանդակում է շատ բացառիկ փաստաթղթեր ու նկարահանումներ:
Մրցանակներ
Գատչինա-2007 (Ժյուրիի հատուկ մրցանակ):
| Ֆոկինա-Սարկիսովա, Օլեսյա Օլեսյա Ֆոկինա-Սարկիսովա
Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը և աշխատել է պատանեկան հեռուստատեսությունում: 1990-ին ավարտել է ՌԴ Կինեմատոգրաֆիստների միության սցենարիստների և ռեժիսորների դասընթացը` Լեոնիդ Գուրևիչի և Բորիս Գալանտերի մոտ: 1990-ից վավերագրական ֆիլմեր է նկարահանում և համագործակցում է զանգվածային լրատվամիջոցների հետ:
Ֆիլմոգրաֆիա
Եզրակացություն (1990), Շղթաներով ինքնադիմանկար (1991), Սիրտն ազատության մեջ (1992), Մերաբի ժամանակը (1993), ԳՈՒԼԱԳ-ի զավակները (1995), Լուսնի լույս (2003), Հրեշտակների նամականի (2007):
|