VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

ՌԱՍ ֆիլմերի ծրագիր

Անհայտ տեղից եկած վիրտուոզներ

Բուլղարիա
2005, 80min.

Սց./ռեժ.` Զլատինա Ռուսեւա, օպեր.` Պլամեն Գերասիմով, հնչ.` Բորիս Տրայանով, կոմպոզ.` Լյուկ Պլանտյե, պրոդ.` Լյուբոմիր Գեորգիեւ:

2005 թվական: Գնչուական մի նվագախումբ, որ հանդես է գալիս հարսանիքներին, ընտրվում է ի թիվս ամբողջ աշխարհից եկած վիրտուոզների` Բրյուսելում մասնակցելու շատ հեղինակավոր համերգի: Սա առիթ է տալիս հայացք գցելու անցյալին եւ պարզելու, թե ովքեր են այս երաժիշտները, որտեղից են գալիս, եւ որոնք են նրանց ինքնատիպ երաժշտության արմատները:

Ռուսեւա, Զլատինա

Զլատինա Ռուսեւա (ծն. 1952, Բուլղարիա):
Կինոռեժիսուրա է ուսանել Սոֆիայի թատրոնի եւ կինոյի ազգային ակադեմիայում£ 1986¬ից ապրում եւ որպես կինոռեժիսոր ստեղծագործում է Բրյուսելում£ Կինոռեժիսուրայի ասպարեզում մասնագիտացել է նաեւ Մոսկվայի կինոինստիտուտում:

Ֆիլմոգրաֆիա
Սպասարկու վերելակը (1981), Վտանգ (1981), Ռոք շքերթ (1982), Տարին մեկ անգամ (1983), Մագլիջը առաջինն էր (1984), Վիերա մորաքույրը (1984), Կոշիկը (1985), Մեկ դարն ինչպես մեկ օր (1985), Մահ Բալիում (1988), Պատմություններ անող տուփը (1989), Կարմիր ձկների գիշերը (1990), Ժպիտի հեղափոխությունը (1991), Իշխանավորի դիմանկար (1991), Ճահճի գաղտնի կյանքը (1992), Գայլաորս (1993), Գորայդե (1995), Պատերազմի մոռացյալները (1996), Զինաիդա Գիպպիուսի սեւ տետրը (1997), Լիբերիայի կանաչ նարինջները (2000), Գնչուական թատրոն (2002), Օրփեոս. կարծեցյալ մուսա (2005), Անհայտ տեղից եկած վիրտուոզներ (2005):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

USA Embassy European Union The European Cultural Foundation