Պոետի վերադարձըՀայաստան 2006, 84min.
Սց.` Հարություն Խաչատրյան, Միքայել Ստամբոլցյան, ռեժ. /մոնտ.` Հարություն Խաչատրյան, օպեր.` Վրեժ Պետրոսյան, Արմեն Միրաքյան, Աշոտ Մովսեսյան, Արտյոմ Մելքումյան, երաժշտ.` Ջիվանու, Ա. Տերտերյանի, Գ.-Ֆ. Հենդելի, ձայնագրում` Անահիտ Կեսայան, Լեւոն Կարապետյան, ձայնամփոփում` Արեգ Նազարյան, Միքայել Ստամբոլցյան, ֆիլմի տնօրեն` Վարդան Աբովյան:
Պոետ և փիլիսոփա Ջիվանին հանդիսանում է 19-20րդ դարերի հայկական մշակույթի ամենավառ անհատականություններից մեկը: Նրա հզորությունը պարզ մտածողության, փիլիսոփայական աշխարհայացքի, գալիք օրը սերունդներին ավանդելու ցանկությունը և պայմանականություններից և բարդույթներից ազատված լինելու մեջ է: Միևնույն ժամանակ նա մեծ հումորի զգացումով և սարկազմով է հակադրում իրեն և մշակույթը:
Ֆիլմը պատմում է մերօրյա Հայաստանի մասին` Ջիվանու աչքերով և քննող հայացքով:
Ֆիլմը ժամանակակից կյանքի դոկումենտալ ուսումնասիրություն է և փաստում է Ջիվանու արձանի կերտումը և տեղափոխումը Հայաստանի մայրաքաղաք Երևանից դեպի Ջիվանու ծննդավայր Ջավախք, ինչպես նաև ներկայացնում է նկարահանող խմբի ստացած տպավորությունները Ջավախք տանող ճանապարհին: Այսպիսով, ֆիլմի գլխավոր հերոսը ոչ թե մարդ էակ է, այլ արձան, ճամփորդությունը ստեղծում է ֆիլմի համար առավել հաճելի և բնական միջավայր, գործողությունների հետագա զարգացումն անկանխատեսելի է: Սրանք են ռեժիսորի մոտեցման հիմնադրույթները, որոնք ֆիլմին հաղորդում են թարմություն և ապահովում են նրա դրամատիկ կառուցվածքը: | Խաչատրյան, Հարություն Հարություն Խաչատրյան (ծն. 1955, Ախալքալաք, Վրաստան):
Միջնակարգ մասնագիտություն ստանալուց հետո աշխատել է հաշվիչ մեքենաների կարգավորող տեխնիկ: Բանակում ծառայելուց հետո ընդունվել է Խ. Աբովյանի անվ. հայկական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի կինոյի բաժինը (կինոռեժիսոր Յուրի Երզնկյանի արվեստանոց), որը և ավարտել է 1981-ին: Նույն թվից աշխատել է "Հայֆիլմ" կինոստուդիայում` որպես ռեժիսորի և օպերատորի օգնական, երկրորդ ռեժիսոր, բեմադրող ռեժիսոր: Նկարահանել է 6 վավերագրական և 4 խաղարկային ֆիլմ, որոնք արժանացել են միջազգային պարգևների և մրցանակների:
Ֆիլմոգրաֆիա
Թաղի ձայները (1981), Հրամանատարին հյուր (1985), Մի եղելության խրոնիկա (1985), Երեք ռաունդ Վլադիմիր Ենգիբարյանի կյանքից (1986), Կոնդ (1987), Սպիտակ քաղաք (1988), Քամին ունայնության (1991), Վերջին կայարանը (1994), Վավերագրողը (2003), Պոետի վերադարձը (2006):
|