Ով օրորոցային կերգի...Ուկրաինա 2006, 29min.
Սց.` Տատյանա Լյախովեցկայա, Նինա Ռուդիկ, ռեժ.` Նինա Ռուդիկ, օպեր,` Յուրի Բորդակով:
Մաշայի հայրը եւ Կատյայի պապը հայրական արձակուրդի մեջ են: Նրանք Կիեւի այն սակավաթիվ տղամարդկանցից են, ովքեր համարձակվել են օգտագործել հայրական արձակուրդ վերցնելու իրենց իրավունքը: | Ռուդիկ, Նինա Նինա Ռուդիկ (ծն. 1955, Կիեւ, Ուկրաինա):
1978-ին ավարտել է Կիեւի մշակույթի պետական համալսարանի մշակութային աշխատանքի բաժինը« որտեղ մասնագիտացել է թատերական ռեժիսուրայի ասպարեզում: 1979-1992 թթ. աշխատել է որպես Պետական հեռուստատեսության եւ ռադիոյի մանկապատանեկան ծրագրի եւ ICTV մասնավոր միջազգային հեռուստառադիոընկերության ռեժիսոր: 1994-ից Ուկրաինայի կրթական բարենորոգման ծրագրի հեռուստատեսային ծրագրերի տնօրենն է:
Ֆիլմոգրաֆիա
Երեք կին Ուկրաինայում (2002), Քաղաքի բանալիները (2002), Ուժ. իգական սեռ (2003), Հակաքաղկցեղային հիվանդասենյակ (2003), Տղամարդկանց խոսակցություն (2004), Պարզապես փողի մասին… (2004), Ուկրաինան եւ Տուրիզմի համաշխարհային կազմակերպությունը. ընդառաջման քայլեր (2005):
|