Ֆլեյտայի վերջին անցքըՀոլանդիա 2005, 53min.
Սց./ռեժ./օպեր.` Վավա Ստոյադինովիչ, հնչ.` Բոբան Բայիչ, մոնտ.` Ստելլա Վան Վորս վան Բեստ, պրոդ.` Դենիս Վասլին:
"Ֆլեյտայի վերջին անցքը" հին սերբական խոսք է, որով բնութագրվում է այն մարդու դրությունը, ով մերժված է որոշակի խմբի կամ ամբողջ հասարակության կողմից: Ֆիլմը քննում է գնչու երաժիշտների կյանքն ու պայքարը եւ նրանց երաժշտական աշխարհի բազմազանությունը` բացահայտելով տարբեր մոտիվներ ու հասարակական դիրքեր: Երաժշտական ֆիլմ-ուղեւորության միջոցով հանդիսատեսը ճանապարհորդում է Սերբիայում եւ մահմեդական էթնոյից հասնում մինչև հիփ հոփ, բրեյք դանսից` մինչեւ ազգային պարեր: | Ստոյադինովիչ, Վավա Վավա Ստոյադինովիչ (ծն. 1973, Նովի Սադ, Հարավսլավիա):
Տեղափոխվել է Նիդեռլանդներ եւ սովորել Ամստերդամի Գերիթ Ռիթվելդ ակադեմիայում ու Սանդբերգի ինստիտուտում: Մասնագիտացել է գեղարվեստական եւ տեսալսողական դիզայնի մեջ, նրա աշխատանքները ներկայացվել են աշխարհի տարբեր ցուցասրահներում եւ փառատոներում:
Ֆիլմոգրաֆիա
Նախնական պատկերացում կազմելով (1998), Սոնի (1999), Սանգի լուսանկարչական արվեստանոցին (2000), Առաջին հարկ (2000), Դալա Ֆլուդա (2001), Բեռլինը` երեկոյան 7-ից հետո (2002), Փողոցային օմնիբուս (2002), Ես, ամուսինս եւ մեքենաս (2002), Սերբական հարսանիք (2002), Վալենսիա (2002), Ֆլեյտայի վերջին անցքը (2005):
|