VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

ՌԱՍ ֆիլմերի ծրագիր

Բեսլանի քաղաքացիները

Ռուսաստան
2005, 52min.

Սց.` Վադիմ Ցալիկով, ռեժ.` Թեմինա Տուաեւա, Վադիմ Ցալիկով, օպեր.` Վ. Պոլանսկի, Ա. Բզարով, Կ. Բասաեւ, Տ. Բութաեւ, Վ. Գորբատսկի, կոմպոզ.` Լեոնիդ Կաբանով, հնչ.` Ա. Կայտուկով, պրոդ.` Թեմինա Տուաեւա:

Նկարահանված է 2004-ի սեպտեմբեր 1-3-ը Բեսլան քաղաքում (Հյուսիսային Օսիա - Ալանիա) կատարված դեպքերի հիման վրա: Ողբերգության ականատեսների ու մասնակիցների աչքերով ֆիլմը պատմում է« որ անգամ նման դաժան պայմաններում մարդը չի անցնում բարու ու չարի սահմանը« արիություն եւ հերոսություն է ցուցաբերում: Ֆիլմը նվիրված է Բեսլանի ողբերգության բոլոր հայտնի եւ անհայտ հերոսներին:

Տուաեւա, Թեմինա

Թեմինա Տուաեւա (ծն. 1945, Ռուսաստան):
1967-ին ավարտել է Հյուսիսային Օսիայի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը, 1971-ին` Մոսկվայի կինոինստիտուտի օպերատորական ֆակուլտետը: Եղել է հանրապետական հեռուստատեսության եւ "Հյուսիսային Կովկաս" թերթի գլխավոր խմբագիրը: 1986-98 թթ. եղել է Կինոկենտրոնի հյուսիսկովկասյան բաժանմունքի ղեկավարը, 1998-2002 թթ.` Հյուսիսային Օսիայի-Ալանիայի մշակույթի նախարարության բաժնի վարիչ: 2002-ից "Նարտ-արտ" ստուդիայի ռեժիսոր է:
Միջազգային եւ համառուսաստանյան փառատոների դափնեկիր է, Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության եւ Ռուսաստանի լրագրողների միության անդամ: 25 ֆիլմերի հեղինակ է եւ պրոդյուսեր: Խաղացել է մի շարք գեղարվեստական ֆիլմերում:

Ֆիլմոգրաֆիա
Չնախատեսված ընդմիջում (2002), Ընտրություն (2002), Կովկասյան պատերազմի զավակները (2003), Ո±վ ես դու, Արթուր արքա (2004), Բեսլանի քաղաքացիները (2005), Ալանները Եվրոպայում (2006):

Ցալիկով, Վադիմ

Վադիմ Ցալիկով
1989-91–ը սովորել է Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում: 1991-ին ընդունվել է Մոսկվայի կինոինստիտուտ (Վ© Լիսակովիչի ոչ խաղարկային եւ հեռուստատեսային կինոյի արվեստանոց): 1994-ին մասնակցել է "Տասներկու Կոլոմբոս" ռուս-ամերիկյան նախագծին: ԱՄՆ-ում նկարահանել է "Սեւ ընկույզի օրը" ֆիլմը: 1996-ին եղել է ՕՌՏ հեռուստաալիքի "Կախարդական աշխարհ կամ սինեմա" հաղորդաշարի համահեղինակն ու ռեժիսորը: 1997 -1999 թթ. որպես ռեժիսոր աշխատել է ՆՏՎ հեռուստաալիքում: Բազմաթիվ փառատոների մասնակից է:

Ֆիլմոգրաֆիա
Մի քանի ակնթարթ երիտասարդ նկարչի կյանքից (1993), Սեւ ընկույզի օրը (1994), Իրբեկ եւ Ասուան (1996), Քսաներորդ դարի ծնունդ զորքերը (1999), "Խելացի" հրթիռ խենթ աշխարհի վրա (2000), Մնաս բարով, Ասուան (2001):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

European Union The European Cultural Foundation