VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

ՌԱՍ ֆիլմերի ծրագիր

Ահլաամ

Իրաք / Մեծ Բրիտանիա / Հոլանդիա
2005, 110min.

Սց./ռեժ./օպեր./պրոդ.` Մոհամեդ Ալ-Դարաջի, երաժշտ.` Նազեիր Շամա, հնչ.` Սեֆի Կարմել, մոնտ.` Ղասան Աբդուլա, Յան Վաթսոն:
Դերերում. Ասել Ադել, Բաշիր Ալ-Մաջադ, Մոհամեդ Հասիմ

Սարսափահար Բաղդադ, Ահլաամը` երիտասարդ մի կին, վկա է դառնում, թե ինչպես իր հարսանիքի օրը բարբարոսաբար ձերբակալում են փեսացուին: Խորը ցնցումը Ահլաամին տանում է հոգեբուժարան…

Մրցանակներ.
Լավագույն ֆիլմ (Բանգլադեշի միջազգային կինոփառատոն, 2006), Լավագույն արաբական ֆիլմ (Կահիրեի միջազգային կինոփառատոն, 2005):

Ալ-Դարաջի, Մոհամեդ

Մոհամեդ Ալ-Դարաջի (ծն. 1978, Բաղդադ, Իրաք):
15 տարեկանում Մոհամեդ Ալ-Դարաջին թատերական ռեժիսուրա է սովորել Բաղդադի Գեղարվեստի ինստիտուտում: Եվրոպայում նա շարունակել է իր ուսումը Հոլանդիայում, Հիլվերսեմի Մեդիա ակադեմիայում: Նա ուսումնասիրել է օպերատորական արվեստ եւ ավարտելուց հետո որպես օպերատոր աշխատել տարբեր կինոստուդիաներում: Կիրքը կինոյի հանդեպ տանում է նրան դեպի Լիդս Մետրոպոլիտեն համալսարանի Արվեստի դպրոցի կինոյի բաժին, որտեղ նա անցնում է մագիստրատուրայի դասընթացներ:

Ֆիլմոգրաֆիա
Բուլդոզեր (2002), Պատերազմ (2003), Ահլաամ (2005), Հավատ (2006):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

british-council margaret_mid The European Cultural Foundation