ՌԱՍ համատեղ արտադրության ֆորում
2012 | 2011 | 2010 | 2009 | 2008
«Ռեժիսորներ առանց սահմանների»
3-րդ համատեղ արտադրության ֆորումի արդյունքները
Ամփոփելով 3-րդ ՌԱՍ տարածաշրջանային համատեղ արտադրության ֆորումի ընտրության արդյունքները` ուրախ ենք հայտարարել հետևյալը. ավելի քան 40 նախագծեր են ներկայացվել Ռեժիսորներ Առանց Սահմանների և Հայաստան-Թուրքիա Կինոպլատֆորմ բաժիններում: Սիրով շնորհակալություն ենք հայտնում բոլոր պրոդյուսերներին և ռեժիսորներին ֆորումի հանդեպ իրենց հետաքրքրության և նախագծեր ներկայացնելու համար:
Այս տարի միջոցառման անցկացման ձևը մի փոքր փոխվել է: Մասնավորապես, համատեղ արտադրության ֆորումի շրջանակներում տեղի կունենան երկու հիմնական միջոցառումներ` «Ռեժիսորներ առանց սահմանների» համատեղ արտադրության դասընթացը, որը կհյուրընկալի 10 նախագիծ տարածաշրջանային երկրներից /Հայաստան, Թուրքիա, Վրաստան, Ուկրաինա, Էստոնիա/ և Հայաստան-Թուրքիա Կինոպլատֆորմի վավերագրական ֆիլմերի զարգացման դասընթաց` նախատեսված 6 վավերագրական նախագծերի համար: Վերջիններս նպատակ ունեն դառնալ հայ-թուրքական համատեղ արտադրություն:
Ֆորումի անցկացման ձևը փոխելու և ընտրված նախագծերի զարգացման դասընթացի վրա կենտրոնացման հիմնական պատճառն այն է, որ նախագծերի մեծ մասը ներկայացված են երիտասարդ պրոդյուսերների/ռեժիսորների կողմից: Շատերի համար սա առաջին նախագիծն է և/կամ համատեղ արտադրության առաջին փորձը: Այսպիսով, որոշվել է նախագծերի համար իրականացնել երկօրյա դասընթաց, որոնց ընթացքում մասնակիցները կաշխատեն երկու մասնագետների` սցենարի խորհրդատուի և խորհրդատու պրոդյուսերի հետ: Դասընթացի վերջում կանցկացվի նախագծերի պաշտպանություն հիմնադրամների ներկայացուցիչների և պրոդյուսերների համար: Ֆորումի ծրագիրը նախատեսում է նաև Եվրոպական կինոֆոնդերի պրեզենտացիաներ, փորձի փոխանակում և քննարկումներ:
Ստորև ներկայացված է այս տարվա ընտրված նախագծերի ցուցակը:
ՌԱՍ նախագծեր
«Երաժշտություն օտարների համար» (ռեժ./պրոդ. Էրիկ Նազարյան, ԱՄՆ)
«Բամբակի պես սպիտակ» (ռեժ. Քեթի Մաչավարիանի, պրոդ. Արշիլ Ջելովանի, Վրաստան)
«Կոմիտաս» (ռեժ. Սենեմ Թուզեն, Թուրքիա)
«Նոնան և Ընկերները» (ռեժ./պրոդ. Լուսինե Գևորգյան, Հայաստան)
«Վերջին զանգը» (ռեժ. Սիբիլ Ջեկմեն, պրոդ. Սեվիլ Դեմիրչի, Թուրքիա)
«Փարաջանով» (ռեժ./պրոդ. Օլենա Ֆետիսովա, Ուկրաինա)
«Իմ խեղճ սիրելի մայրիկ» (ռեժ. Նիկա Շեկ, պրոդ. Սարիկ Հովսեփյան, Հայաստան)
«Թեժ սառցե կտորներ» (պրոդ. Արթուր Վեբեր, Էստոնիա)
«Թափանցիկ տանիքներ» (ռեժ. Լուսինե Սարգսյան, Հայաստան)
«Համլետ» (ռեժ. /պրոդ. Արեգ Ազատյան. Շողիկ Թադևոսյան, Հայաստան)
ՀԹԿՊ նախագծեր
«Արաբօղլու» /ռեժ. Կարեն Խաչատրյան, պրոդ. Արթուր Բախտամյան, Հայաստան/
«Թուրքիա` թշնամիների և նախնիների հայրենիք» /ռեժ./պրոդ. Մարիամ Օհանյան, Հայաստան/
«Նոգալես դե Մենդես» /ռեժ. Գագիկ Հարությունյան, պրոդ. Կարեն Գևորգյան, Հայաստան/
«Հազինե» /ռեժ/պրոդ. Հայդար Դեմիրտաս, Թուրքիա/
«Անհավատարիմների դուստրերը» /ռեժ/պրոդ. Մյուժդե Արսլան, Թուրքիա/
«Ժուկով Ժամանակով» /ռեժ. Նագեհան Ուսկան, պրոդ. Զեյնեփ Գյուզել, Թուրքիա/
Նախագծերի գիրքը և ֆորումի ծրագիրը ներկայացված կլինեն շուտով: