VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

ՌԱՍ համատեղ արտադրության ֆորում

2011 | 2010 | 2009 | 2008

Ռեժիսորներ առանց սահմանների տարածաշրջանային չորրորդ համատեղ արտադրության ֆորում

Ամփոփում

Ռեժիսորներ առանց սահմանների /ՌԱՍ/ ծրագիրը տարածաշրջանային համատեղ արտադրության ֆորում է, որ իրականացվում է ամեն տարի “Ոսկե Ծիրան” երևանյան միջազգային կինոփառատոնի շրջանակներում: ՌԱՍ-ը խթանում է տարածաշրջանային համատեղ արտադրությունը կինոյի ոլորտում, և միավորում է Կովկասի և շրջակա երկրների /Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան, Աֆղանստան, Ղազախստան, և այլն/ կինոնախագծերի ռեժիսորներին և պրոդյուսերներին և ծանոթացնում է նրանց միջազգային պրոդյուսերներին, ֆինանսավորողներին, փառատոների ներկայացուցիչներին, կինոյի հմինադրամներին և հավանական այլ համագործակիցներին աշխարհի տարբեր երկրներից:

Այս տարի ՌԱՍ տարածաշրջանային համատեղ արտադրության ֆորումն իրականացվեց արդեն չորրոդ անգամ, և դրա շրջանականերում իրականացվեցին երկու հիմնական ծրագրեր.

- ՌԱՍ սցենարի և նախագծի զարգացման դասընթացը /13-15 հուլիս, 2010/, որ 10 նախագիծ հրավիրեց տարածաշրջանի երկրներից /մասնավորապես` Հայաստան, Թուրքիա, Ռուսաստան, Վրաստան, Ղազախստան/,

- Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմ /ՀԹԿՊ/ կարճամետրաժ և վավերագրական ֆիլմերի զարգացման 2-րդ դասընթացը, որ նպատակ ունի զարկ տալ հայ-թուրքական կինոնախագծերի իրականացմանը /12-14 հուլիս, 2010/

Շուրջ 40 նախագիծ էր ներկայացվել վերը նշված ծրագրերին մասնակցելու, որոնցից 10-ը հնարավորություն ունեցան մասնակցելու ՌԱՍ ֆորումին և 6 –ը` ՀԹԿՊ դասընթացին: Կինոյի ոլորտի շուրջ 20 պրոֆեսիոնալներ աշխարհի ամենահեղինակավոր հիմնադրամներից և դպրոցներից հրավիրված էին մասնակցելու ֆորումին` որպես թրեյներներ և հյուր խոսնակներ: Երեք օր տևող ֆորումի օրակարգն ընդգրկեց 20 անհատական հանդիպում նախագիծ ներկայացնող երիտասարդ ռեժիսորների ու պրոդյուսերների և սցենարի և նախագծի զարգացման մասնագետ թրեյներների հետ, ինչպես նաև տասից ավելի պրեզենտացիաներ միջազգային հեղինակավոր հիմնադրամների և դասընթացների վերաբերյալ և մի քանի հյուր դասախոսություններ: Ֆորումին մասնակցող ներկայացուցիչների շարքում էին Վերոնիկ Կայլան /Ազգային Կինոկենտրոն, ֆրանսիա/, Լյուդմիլա Ցվիկովան /Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի Հյուբերտ Բալս Հիմնադրամ, Հոլանդիա/, Ջեյ Ջեոնը /Պուսանի միջազգային կինոփառատոնի Պուսանի առաջխաղացման ծրագիր, Հարավային Կորեա/, Մայքլ Վիդեմանը /Ֆիլմշտիֆունգ NRW, Գերմանիա/, Ուլֆ Սիգվարդսոնը /Գոտեբերգի կինոփառատոնի հիմնադրամ, Շվեդիա/, Ալան Ֆոնտենը /Եվրոպայի Աուդիովիզուալ ձեռներեցներ, Լյուքսեմբուրգ/, Կիրիլ Ռազլոգովը /Մոսկվայի համատեղ արտադրության ֆորում, Ռուսաստան/, Գրացիելլա Բիլդեշեյմը և Ալեսսանդրա Պաստորեն /ՄԱՅԱ դասընթաց, Իտալիա/, Ֆիլլիս Մոլլեն /Եվրոպական պրոդյուսերների ակումբ, Ֆրանսիա/: Այնպիսի հանրահայտ ռեժիսորներ, ինչպիսիք են Կշիշտոֆ Զանուսին և Ռոբ Նիլսոնը հանդես եկան հյուր դասախոսություններով և կիսեցին կինոյի ոլորտում իրենց փորձառությունը ֆորումի երիտասարդ մասնակիցների հետ:

ՀԹԿՊ զարգացման դասընթացը հյուրընկալեց Մելեք Ուլագայ Թայլանին Թուրքիայի “Այանս 21” ընկերությունից և ֆրանսիական “ԲՈԱ Ֆիլմս” ընկերության ներկայացուցիչ Ջեննիֆեր Սաբբահին` որպես դասախոսներ, ինչպես նաև Չիգդեմ Մատեր Ուտկուին Անադոլու Կուլտուրից: ՀԹԿՊ-ի օրակարգը ներառեց նաև Ֆաթիհ Աքինի, Սեմիհ Կապլանողլու և Սերժ Ավետիքյանի հյուր դասախոսությունները:

ՀԹԿՊ նախագծերի մրցութային ներկայացումները տեղի ունեցան հուլիսի 14-ին: Հարութ Կբեյանի “Տոհմածառ” /Հայաստան/ նախագիծն արժանացավ 3000 ԱՄՆ դոլարի զարգացման դրամաշնորհի, իսկ Ջանայ Օզդենի “Տիկնիկային Թատրոն” /Թուրքիա/ և Նիկոլ Պեզճյանի “Պտույտ մը Պոլսո թաղերուն մեջ” հայ-լիբանանական նախագծերը յուրաքանչյուրն արժանացավ 2000 ԱՄՆ դոլարի զարգացման դրամաշնորհերի:

ՌԱՍ ֆորումի նախագծերի մրցութային ներկայացումներն անցկացվեցին հուլիսի 15-ին: 5000 ԱՄՆ դոլարի չափով զարգացման դրամաշնորհ ստացավ թուրք երիտասարդ ռեժիսոր Բարիշ Հանցիոգուլլարին իր “Լեյլա, ևս մեկ անգամ” նախագծի համար: Իսկ Դավիթ Մաթևոսյանի և Արթուր Սարգսյանի “Վրիպում” նախագծին հնարավորություն տրվեց մասնակցելու Իտալիայի “Մայա” դասընթացին:

Ռեժիսորներ առանց սահմանների համատեղ արտադրության ֆորումը և Հայսատան- Թուրքիա կինոպլատֆորմ կարճամետրաժ և վավերագրական ֆիլմերի զարգացման դասընթացը հնարավոր դարձան Հայաստանում ԱՄՆ դեսպանատան, Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի Հյուբերտ Բալս Հիմնդարամի և Եվրամիության ֆինանսական օժանդակությամբ:

Նախագծերի ընտրության արդյունքները

Ռեժիսորներ առանց սահմանների տարածաշրջանային չորրորդ համատեղ արտադրության ֆորումն այս տարի տեղի կունենա հուլիսի 13-15-ը «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի շրջանակներում: Ֆորումը բարձր է գնահատում պրոդյուսերների և ռեժիսորների` դասընթացի հանդեպ հետաքրքրությունը և շնորհակալություն է հայտնում ներկայացված նախագծերի համար:

Այս տարի ֆորումի օրակարգը կներառի սցենարի և նախագծի զարգացման դասընթացներ, որոնց կհաջորդի մրցութային նախագծերի ներկայացումը: Օրակարգը կներառի նաև մի շարք միջազգային հիմնադրամների և դասընթացների ներկայացումներ և հյուր դասախոսություններ: Ներկայացված լավագույն նախագծի համար նախատեսվում է նաև զարգացման դրամաշնորհ: Վերջինս ոչ միայն կօժանդակի տարածաշրջանային կինոարտադրողներին ֆիլմերն իրականացնելու նպատակով դուրս գալ միջազգային շուկա, այլև խթան կհանդիսանա ռեժիսորների և պրոդյուսերների համար առավել ստեղծագործ և առանձնահատուկ ձևով ներկայացնելու իրենց նախագծերը դասախոսներին և միջազգային ժյուրիի կազմին:

Ստորև ներկայացված է ՌԱՍ չորրորդ ֆորումին ընտրված նախագծերի ցանկը:

20 քայլ մինչ գետնանցում, ռեժ. Բեսո Սոլոմոնաշվիլի, պրոդ. Վլադիմեր Կատչարավա, Վրաստան,

Չայկա, ռեժ. Միգել Անգել Խիմենես, պրոդ. Զուրաբ Մագալաշվիլի, Վրաստան-Իսպանիա,

Ծաղկավաճառը, ռեժ./պրոդ. Ջեֆ Կալուսդյան, Հայաստան,

Լեյլա, ևս մեկ անգամ, ռեժ. Բարիս Հանցիոգուլլարի, պրոդ. Չեմ Օզտուֆեկցի, Թուրքիա,

Կորած գերեզման, ռեժ./պրոդ. Մյուժդե Արսլան, Թուրքիա,

Ձգված պարանի վրա, ռեժ. Լևոն Մինասյան, պրոդ. Իննա Սահակյան, Հայաստան,

Փայլող վալս, ռեժ./պրոդ. Մարիամ Օհանյան, Հայաստան,

Թափանցիկ տանիքներ, ռեժ. Լուսինե Սարգսյան, պրոդ. Արամ Շահբազյան, Հայաստան,

Հորս ձայնը, ռեժ. Օրհան Էսկիկոյ, Զեյնել Դոգան, պրոդ. Օզգուր Դոգան, Նադիր Օպերլի, Թուրքիա

Վրիպում, ռեժ. Արթուր Սարգսյան, պրոդ. Դավիթ Մաթևոսյան, Հայաստան

Թրեյներներ`

Ֆիլլիս Մոլլե
Անկախ խորհրդական է միջազգային կինոփառատոներում դասընթացների լուրջ փորձով:

1993թ. աշխատում է կինոարտադրության ոլորտում. եղել է Եվրոպական պրոդյուսերների ակումբի հիմնադիր տնօրենը և գլխավոր քարտուղարը: Վերջինս միավորում է եվրոպացի կաևորագույն կինոպրոդյուսերներին և գործում է` որպես Եվրոպական կինոարտադրական հարցերի շուրջ լոբբիստական ցանց:

1999թ. Ֆիլլիսը միացավ Կինոպրոդյուսերների ասոցիացիայի միջազգային ֆեդերացիային (ԿՊԱՄՖ)` որպես փառատոների տնօրեն: Այս պաշտոնում նա ղեկավարեց կազմակերպության` փառատոների կանոնակարգման քաղաքականությունը, ներառյալ հավատարմագրումը և որակի վերահսկումը աշխարհի շուրջ 60 միջազգային կինոփառատոներում, ինչպես նաև ԿՊԱՄՖ-ի` միջազգային փառատոների կանոնակարգումները :

2003թ. գործում է` որպես անկախ խորհրդական փառատոներում և աուդիովիզուալ ընկերություններում, որոնց համար ընտրություն է անում, կազմում է ծրագրեր և հետահայց ցուցադրություններ, համակարգում է միջազգային հյուրերի հետ աշխատանքը: Կինոփառատոների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպված դասընթացներ է անցկացնում երիտասարդ կինոարտադրողների համար: Եվրամիության մեդիա զարգացման ծրագրում հանդես է գալիս` որպես մասնագետ : Ընդգրկված է եղել այնպիսի փառատոների ժյուրիի կազմում, ինչպիսիք են Բեռլինի, Կիևի, Սոչիի, Տրենչինի /Սլովակիա/, Մումբայի, Հաիֆայի, Սետուբալի /Պորտուգալիա/, Մադեյրայի փառատոներում:

Ծնվել է Շվեյցարիայում, կրթություն է ստացել Ֆրանսիայում և այժմ ապրում և աշխատում է Փարիզում: Միջազգային հարաբերություններ է ուսումնասիրել Փարիզի քաղաքագիտության դպրոցում, ինչպես նաև ռուսական քաղաքակրթություն` Փարիզի արևելյան լեզուների դպրոցում: Հետագայում մշակութային կառավարման դասընթացներ է անցել: Անդամակցում է Ֆիլլիս Մոլլեն Եվրոպական կինոակադեմիային:

Գրացիելլա Բիլդեշեյմ
Ֆաբուլաֆիլմի (2003թ. Հռոմում հիմնադրված պրոդյուսերական և դասընթացների կազմակերպություն) հինադիրն է և գործադիր տնօրենը: Զարգացման մասնագետ և խորհրդական է եղել Եվրամիության մեդիա ծրագրի (1994 – 2004թթ), ՌԱԻ կինոյի (2001 – 2002թթ) և Սփրինգ Ուելս զարգացման գործակալության (2004թ.) համար: ՄԱՅԱ դասընթացների (եվրոպացի նորահայտ պրոդյուսերների համար դասընթաց, որ 2006թ. ֆինանսավորվում է մեդիա ծրագրի կողմից) գիտական ղեկավարն ու տնօրենն է: Հերմեսի (Եվրախորհրդի և Eurimages կազմակերպության կողմից զարգացված և 2009թ. Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից պրոդյուսերների համար իրականացված դասընթաց է): 2006 և 2007թթ. եղել է NEW CINEMA NETWORK-ի (Հռոմի միջազգային կինոփառատոնի համատեղ արտադրության շուկա) համակարգողը:

1993-ից Գրացիելլան, որպես պրոդյուսեր, զբաղվում է եվրոպական և միջազգային համագործակիցների համատեղ արտադրություն հանդիսացող գեղարվեստական և վավերագրական ֆիլմերի զարգացմամբ և ֆինանսական փաթեթներ կազմելով:

Գրացիելլան սցենարի վերլուծություն և նախագծի զարգացում է դասավանդում Իտալիայի Ցենտրո Սպերիմենտալե/Կինոյի ազգային դպրոցում: 2005-2007թթ նա հիմնեց և կազմակերպեց Իտալիայում սցենարի պրոֆեսիոնալ ընթերցման միակ դասընթացը: Անդամակցում է Եվրոպական կինոակադեմիային:

Ռեժիսորներ առանց սահմանների-2010 ֆորումի օրակարգ

«Ռեժիսորներ առանց սահմանների» տարածաշրջանային համատեղ արտադրության չորրորդ ֆորումի աջակիցն է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:


ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

margaret_mid The Club The European Cultural Foundation