ՌԱՍ համատեղ արտադրության ֆորում
2011 | 2010 | 2009 | 2008
ՌԵԺԻՍՈՐՆԵՐ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ
ՀԱՄԱՏԵՂ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՖՈՐՈՒՄ
12-14 հուլիս, 2011
Ռեժիսորներ առանց սահմանների համատեղ արտադրության ֆորումի 5-րդ մեկնարկն իրականացվեց Ռոբերտ Բոշ Շտիֆտունգի՝ կինոյի գերմանական ամենահեղինակավոր հիմնադրամներից մեկի հետ համատեղ, և ուղղված էր կարճամետրաժ, վավերագրական և անիմացիոն նախագծերի զարգացմանը: Ֆորումի օրակարգի առանցքը Ռոբերտ Բոշ Շտիֆտունգի վարած դասընթացներն էին: Դասընթացների երկօրյա ծրագրի շրջանակներում կինոյի պրոֆեսիոնալները մասնակիցներին ներկայացրին միջազգային ժամանակակից համատեղ արտադրության կարևորագույն սկզբունքները, նախագծի հաջող ներկայացման գաղտնիքները: Ֆորումը մասնակիցներին նոր համագործակցային կապերի և նախագծերը զարգացնելու հետաքրքիր հնարավորություններ ընձեռեց: Մասնավորապես, տարածաշրջանի երիտասարդ կինոգործիչները գերմանական կինոյի մասնագետների և ներկայացուցիչների, ինչպես նաև կինոֆոնդերի հետ աշխատելու և համագործակցություն սկսելու հնարավորություն ստացան:
Ֆորումի օրակարգը նաև երկու հյուր դասախոսություն ներառեց. առաջինը ֆրանսիացի կինոռեժիսոր Կորնել Գեորգիտայի դասն էր՝ վերնագրված «Կարճամետրաժ և վավերագրական կինոյում աուդիո վիզուալ արտահայտում», իսկ մյուսը՝ երիտասարդ ամերիկացի ռեժիսոր Բրեյդեն Քինգի հանդիպումն էր մասնակիցներին, երբ նա վերջերս էկրան բարձրացած «ԱՅՍՏԵՂ» ֆիլմի իր փորձառության հիման վրա ներկայացրեց Հայաստանում համատեղ արտադրություն իրականացնելու վերաբերյալ իր գաղափարները:
ՌԱՍ-2011-ը հյուրընկալեց նաև Բիանկա Թաալին, ով մասնակիցներին ներկայացրեց հոլանդական Binger Filmlab հիմնադրամը, Օլենա Ֆետիսովային, ով ներկայացրեց ուկրաինական Boat Meeting Co-Production Market-ը և Սերգեյ Զեմլյանուխինին, ով նեկայացրեց «Կինոշոկ» փառատոնի շրջանակներում իրականացվող ԱՊՀ երկրների լավագույն համատեղ արտադրության մրցույթը: Թամարա Թաթիլշվիլին և Գևորգ Գևորգյանը ներկայացրին Վրաստանի և Հայաստանի ազգային կինոկենտրոնները:
ՌԱՍ-2011-ին մասնակցելու էին հրավիրված հետևյալ նախագծերը.
● Ամանորի ուղևորություն, ռեժ.՝ . Արթուր Բախտամյան, պրոդ.՝ Նարեկ Բախտամյան, Հայաստան,
● Հայաստանը պահանջում է Հյուսիսային բևեռից մի կտոր... մի կտոր էլ Հարավայինից..., ռեժ.՝ Վարդան Հովհաննիսյան, պրոդ.՝ Իննա Սահակյան/Յուլիա Գրիգորյանց,
● Ծաղկող բալենի, ռեժ.՝ Դիանա Կարդումյան, պրոդ.՝ Վիկտորիա Լուպիկ, Հայաստան,
● Արված-չարված, ռեժ.՝ Անաստասիա Վարդանյան, պրոդ.՝ Վոլոդիմիր Կոզիր, Ուկրաինա-Հայաստան-Գերմանիա,
● El Massri Effendi, ռեժ./պրոդ.՝ Վրեժ Քասունի, Հայաստան
● Թույլ տվեք ներկայանալ, ռեժ.՝ Ժոզեֆինա Մարգարյան, պրոդ.՝ Իլկսեն Բասարիր/Էլիֆ Ակչալի, Հայաստան-Թուրքիա
● Կաթնեղբայր, ռեժ.՝ Վահրամ Մխիթարյան, պրոդ.՝ Ջոանա Սզիմանսկա, Հայաստան-Լեհաստան
● Կորսյալ դրախտ, ռեժ.՝ Սիրական Աբրոյան, պրոդ.՝ Արմինե Իսրայելյան, Հայաստան
● Խատուտիկների դաշտը, ռեժ.՝ Նինո Խաթիաշվիլի, պրոդ.՝ Նիկոլոզ Ավալիանի, Վրաստան
● Փախստականները, ռեժ./պրոդ.՝ Մարիամ Օհանյան, Հայաստան
● Պատերազմը, ռեժ./պրոդ.՝ Գագիկ Ղազարէ, Հայաստան
● Անհաջող օր: ռեժ.՝ Գիորգի Ցխվեդիանի, պրոդ.՝ Զուրաբ Մագալաշվիլի, Վրաստան
2011 ֆորումի օրակարգը