Հայաստան Թուրքիա ԿինոպլատֆորմՀայաստան-Թուրքիա Կինոպլատֆորմ 2011 | Հայ-Թուրքական 2-րդ դասընթաց, Երևան 2010 | Նախապատմություն | Անադոլու Քյուլթուր -ի մասին
"Միասին ֆիլմեր նկարահանենք"- կարճամետրաժ և վավերագրական ֆիլմերի զարգացման 2-րդ դասընթացը/12-14 հուլիս, 2010/Ամփոփում Այս տարի Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմ /ՀԹԿՊ/ կարճամետրաժ և վավերագրական համատեղ կինոնախագծերի զարգացման 2-րդ դասընթացը անցկացվեց հուլիսի 12-14-ին Ռեժիսորներ առանց սահմանների /ՌԱՍ/ 4-րդ տարածաշրջանային համատեղ արտադրության ֆորումի շրջանակներում: Նախօրոք ներկայացված մեկ տասնյակից ավելի նախագծերից ընտրվեց 6–ը` ՀԹԿՊ դասընթացին մասնակցելու համար: Կինոյի ոլորտի շուրջ 20 պրոֆեսիոնալներ աշխարհի ամենահեղինակավոր հիմնադրամներից հրավիրված էին մասնակցելու դասընթացին` որպես թրեյներներ և հյուր խոսնակներ: Եռօրյա ֆորումի օրակարգն ընդգրկեց 18 անհատական թրեյնինգներ նախագիծ ներկայացնող երիտասարդ ռեժիսորների ու պրոդյուսերների հետ: Երեք օր տևող ֆորումի օրակարգն ընդգրկեց 18 անհատական հանդիպում նախագիծ ներկայացնող երիտասարդ ռեժիսորների ու պրոդյուսերների և սցենարի և նախագծի զարգացման մասնագետ թրեյներների հետ, ինչպես նաև տասից ավելի պրեզենտացիաներ միջազգային հեղինակավոր հիմնադրամների և դասընթացների վերաբերյալ և մի քանի հյուր դասախոսություններ: Ֆորումին մասնակցող ներկայացուցիչների շարքում էին Վերոնիկ Կայլան /Ազգային Կինոկենտրոն, ֆրանսիա/, Լյուդմիլա Ցվիկովան /Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի Հյուբերտ Բալս Հիմնադրամ, Հոլանդիա/, Ջեյ Ջեոնը /Պուսանի միջազգային կինոփառատոնի Պուսանի առաջխաղացման ծրագիր, Հարավային Կորեա/, Մայքլ Վիդեմանը /Ֆիլմշտիֆունգ NRW, Գերմանիա/, Ուլֆ Սիգվարդսոնը /Գոտեբերգի կինոփառատոնի հիմնադրամ, Շվեդիա/, Ալան Ֆոնտենը /Եվրոպայի Աուդիովիզուալ ձեռներեցներ, Լյուքսեմբուրգ/, Կիրիլ Ռազլոգովը /Մոսկվայի համատեղ արտադրության ֆորում, Ռուսաստան/, Գրացիելլա Բիլդեշեյմը և Ալեսսանդրա Պաստորեն /ՄԱՅԱ դասընթաց, Իտալիա/, Ֆիլլիս Մոլլեն /Եվրոպական պրոդյուսերների ակումբ, Ֆրանսիա/: "Միասին ֆիլմեր նկարահանենք".Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի նոր նախաձեռնությունԵրևանի "Ոսկե ծիրան" միջազգային կինոփառատոնի և Ստամբուլի "Անադոլու Քյուլթուր" կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ սույն թվականի ապրիլի 8-ից 10-ը Ստամբուլի միջազգային կինոփառատոնի շրջանակներում կայացավ Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի հերթական աշխատանքային հանդիպումը՝ "Միասին ֆիլմեր նկարահանենք" վերնագրով։ Երկու երկրում հայտարարվել էր կարճամետրաժ ֆիլմերի (խաղարկային, վավերագրական և անիմացիոն) նախագծերի մրցույթ։ Դրանք պիտի լինեին Հայաստանի և Թուրքիայի, երկու երկրների ներկայի և անցյալի, այնտեղ ապրող մարդկանց, նրանց հույզերի և երազանքների մասին։ Հայկական կողմը ստացել էր 15 նախագիծ, թուրքականը՝ 40։ Ստացված հայտերից ընտրվեց 10 նախագիծ, 5-ական` ամեն երկրից, որոնցից 4-ը ստամբուլյան հանդիպման արդյունքում պիտի ստանային զարգացման եւ նկարահանման համար դրամաշնորհ: Հայաստանը ներկայացնում էին հինգ երիտասարդ ռեժիսորներ` Դիանա Կարդումյանը, Մարիամ Օհանյանը, Գոռ Բաղդասարյանը, Արթուր Սուքիասյանը և Վարդան Դանիելյանը, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմ ծրագրի համակարգող Արծվի Բախչինյանը: Ստամբուլում եռօրյա աշխատանքային հանդիպումների ընթացքում կազմված փորձագետների խումբը հայկական նախագծերից ֆինանսավորման արժանացրեց Դիանա Կարդումյանի "Գալաթա" և Գոռ Բաղդասարյանի "Հարևանները" ծրագրերը։ Առաջինը ստամբուլյան մի տեսարանի գեղարվեստական կինոպատկերումն է, իսկ երկրորդը ներկայացնում է հայ-թուրքական սահմանին գտնվող երկու գյուղ և դրանց բնակիչներին։ Եվս մեկ հայկական նախագիծ՝ Արթուր Սուքիասյան "Աղավնիների վարպետը"` Գյումրիում և Կարսում բնակվող աղավնապահների մասին, ստացավ մասնակի ֆինանսավորում։ Թուրքական կողմից լրիվ ֆինանսավորում ստացավ Գյուլենգյուլ Ալթընթաշի "Մի կորցրեք երեխաներին" խաղարկային կինոնկարի նախագիծը (սցենարիստներ՝ Կարապետ Օրունյոզ, Յուջե Յոնեյ), որ ներկայացնում է մի դրվագ Ստամբուլում գտնված Քեմփ Արմեն հայկական մանկական ճամբարի պատմությունից։ Մասնակի ֆինանսավորման արժանացավ Ջեմ Օզթուֆենքչիի և Մերյեմ Յավուզի "Ողջույն Հակոբից Շուքրուին" նախագիծը, որը պատմում է հայ-թուրքական սահմանին աշխատող հայ և թուրք երկաթուղայիննների մասին։ Աշխատանքային հանդիպման մասնակիցներից շատերը նախկինում մասնակցել էին "Ոսկե ծիրանի" նախաձեռնած միջոցառումներին եւ ծրագրերին, մասնավորապես "Ռեժիսորներ առանց սահմանների" եւ Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի սեմինարներին եւ աշխատանքային հանդիպումներին: Վերոհիշյալ Ջեմ Օզթուֆենքչին 2008-ին մասնակցել էր Երևանում կայացած Աբբաս Քիառոստամիի վարպետության դասերին եւ նկարահանել է ֆիլմ հայկական կինոխմբի մասնակցությամբ։ Նկարահանելիք բոլոր կարճամետրաժ ֆիլմերը կլինեն "Ոսկե ծիրանի" և "Անադոլու Քյուլթուրի" համատեղ արտադրությունը։ Նկարահանումները նախատեսվում է ավարտել մինչև 2011 թվականի հունվարի 30-ը։ Տարբեր թեմաներ ունեցող այդ կինոնկարները ծրագրված է համախմբել հայ-թուրքական կինոալմանախի ներքո։ Արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ-թուրքական համատեղ ֆիլմերը ցուցադրել 2011-ին Ստամբուլի միջազգային և "Ոսկե ծիրան" փառատոներում։ "Միասին ֆիլմեր նկարահանենք" ծրագիրը կզարգանա և իր տրամաբանական շարունակությունը կստանա Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի սցենարների և նախագծերի զարգացման երկրորդ աշխատանքային հանդիպման ժամանակ, որը կկայանա "Ոսկե ծիրան" 7-րդ կինոփառատոնի շրջանակներում (հուլիսի 11-18, 2010) և ամբողջովին կվերաբերի հայ-թուրքական համատեղ կարճամետրաժ ֆիլմերի արտադրությանը։ Օրերս կհայտարարվի հայտերի հավաքագրման հերթական փուլը։ Ասուլիսին մասնակցում են` "Ոսկե ծիրան"-ի տնօրեն Հարություն Խաչատրյանը, փառատոնի գեղարվեստական հարցերով տնօրեն Սուսաննա Հարությունյանը, ԱՄՆ դեսպանատան Հասարակայնության հետ կապերի պատասխանատու Թոմաս Միթնախթը, Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմ ծրագրի համակարգող Արծվի Բախչինյանը, ինչպես նաև դրամաշնորհների արժանացած նախագծերի հեղինակներ Դիանա Կարդումյանը, Գոռ Բաղդասարյանը և Արթուր Սուքիասյանը։ Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի 2010 թվականի գործունեությունը ֆինանսավորում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։ "Ոսկե ծիրան"7-րդ միջազգային կինոփառատոն |
|






