Հայաստան Թուրքիա ԿինոպլատֆորմՀայաստան-Թուրքիա Կինոպլատֆորմ 2011 | Հայ-Թուրքական 2-րդ դասընթաց, Երևան 2010 | Նախապատմություն | Անադոլու Քյուլթուր -ի մասին
ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ԿԻՆՈՆԱԽԱԳԾԵՐԻ ԴԱՍԸՆԹԱՑ-ՀԱՆԴԻՊՈՒՄ
|
![]() |
|
![]() |
|
Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմ
Վավերագրական ֆիլմերի աջակցության աշխատանքային հանդիպում
ՀԹԿՊ-ի 9-րդ աշխատանքային հանդիպումը (workshop)`Վավերագրական ֆիլմերի աջակցությանն ուղղված, տեղի ունեցավ Ստամբուլի 30-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում ապրիլի 11-13-ը Ստամբուլի Սեզայիրի ժողովների դահլիճում: Հայտարարվել էր հայտերի ընդունում մարտի 10–ից 28–ը: Կինոպլատֆորմն ընհանուր առմամբ ստացավ ավելի քան երեսուն կինոնախագծի հայտ, որոնցից ութը` չորսական յուրաքանչյուր երկրից, ներկայացվեցին ժյուրիի դատին:
Ընտրված նախագծերն էին`
Պտույտ մը Պոլսո թաղերուն մեջ, Նիկոլ Պեզճյան, Հայաստան / Լիբանան
Ճանապարհորդություն Նոր տարվա նախօրյակին, Արթուր Բախտամյան, Հայաստան
Ներս եկեք –ներսի կողմից, Տիգրան Պասկեվիչյան, Հայաստան
Ռոքի ճակատամարտ, ռոքի խաղաղություն, Հասմիկ Հովհաննիսյան և Այշեգուլ Քարաքույու, Հայաստան –Թուրքիա
Բիթլիսից Ամերիկա, Լուսին Դինք, Թուրքիա
Դերսիմի հեքիմ Լոքմանը, Վելի Քահրաման, Թուրքիա
Հրանտից հետո, Էգե Էդեներ, Թուրքիա
Ռադիո Երևան, Էյլեմ Քաֆտան, Թուրքիա
Հայկական կինոնախագծերի հեղինակները հրավիրվել էին Ստամբուլ`մասնակցելու աշխատանքային հանդիպմանը:
Ժյուրիի անդամներն էին`
Մելեք ՈՒլագայ, կինոռեժիսոր և պրոդյուսեր, Թուրքիա
Նուրդան Արկա, կինոռեժիսոր և պրոդյուսեր, Թուրքիա
Սուսաննա Հարությունյան, Ոսկե Ծիրան կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն և կինոքննադատ, Հայաստան
Չիգդեմ Մաթեր, Անադոլու Քյուլթուրի համակարգող, Թուրքիա
Արծվի Բախչինյան, կինոպատմաբան և կինոքննադատ, Հայաստան
Սեվիլ Դեմիրսի, պրոդյուսեր, Թուրքիա
Ալին Տաշճյան, կինոքննադատ, Թուրքիա
Ստամբուլյան Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի հանդիպման շրջանակներում տեղի ունեցավ պրեզենտացիաներ, գործնական ուսումնասիրություններ, նախագծերի ներկայացումներ և կինոդիտումներ:
«Բիթլիսից Ամերիկա» կինոնախագիծը (պրոդյուսեր` Սոներ Ալփեր, սցենարիստ և ռեժիսոր` Լուսին Դինք) արժանացավ 30 000 ԱՄՆ դոլար մրցանակին, որը տրամադրեց Եվրոպական մշակութային հիմնադրամի: Հաղթող նախագիծը միավորում է վավերագրականը, խաղարկայինը և անիմացիան: Այն պատմում է Վիլյամ Սարոյանի 1964 թ. Բիթլիս կատարած ճանապարհորդության մասին,:
Մեկ այլ կնիոնախագիծ` «Ճանապարհորսություն Նոր տարվա նախօրյակին» (ռեժիսոր` Արթուր Բախտամյան) ստացավ 2000 ԱՄՆ դոլար և տեխնիկական աջակցություն Անադոլու Քյուլթուրի կողմից: Այն պատմում է Նոր տարվա նախօրյակին Թուրքիայից Հայաստան նարինջ բերող համշենցու մասին:
Կրկին Ստամբուլի 30-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում ապրիլի 12-ին, երեկոյան ժամը 7:00-ին Փերա թանգարանում տեղի ունեցավ ՀԹԿՊ-ի նկարահանված հինգ ֆիլմերի համաշխարհային շնորհանդեսները, որոնք արժանացան մեծ ուշադրության:
Դրանք էին`
Աղավնիների վարպետը, Արթուր Սուքիասյան
Տիկնիկային թատրոն, Չանայ Օզդեն և Ալտան Բալ
Գալաթա, Դիանա Կարդումյան
Մի' կորչեք երեխաներ, Գյուլենգյուլ Ալթինաշ
Հարևանները, Գոռ Բաղդասարյան
Հետաքրքրությունը կինոպլատֆորմի նկատմամբ մեծ էր: Այն բարձր գնահատվեց հանրաճանաչ ռեժիսորների, փառատոնների և համարտադրության ֆորումների ներկայացուցիչների կողմից: ՀԹԿՊ-ի ֆիլմերը կցուցադրվեն նաև հուլիսի 10-17-ը կայանալիք Ոսկե Ծիրանի 8-րդ երևանյան միջազգային կինոփառատոնի շրջանակներում: ՀԹԿՊ-ի նկարահանված ֆիլմերը կընդգրկվեն տարածաշրջանային և համաշխարհային տարբեր միջոցառումներում: Այն ցուցադրվելու հրավեր է ստացել Նյու Յորքի համալսարանի Միջին Արևելքի բաժնում:
ՀԹԿՊ-ի 10-րդ աշխատանքային հանդիպման հայտագրումն արդեն սկսված է. այն տեղի է ունենալու հունիսի 12-14-ը Երևանում:
Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի աջակիցներն են
![]() ![]() |
![]() ![]() |
![]() |

















