Հեղինակներ ԱՄՆ 2009, 15min.
Պրոդյուսերներ` Ստեֆանի Բել, Թրևոր Բոուլթեր, Նիկոլ Չեմբերլեյն, Մոնա Նաշ, ռեժիսոր` Գառնի Պաղտիկյան, սցենարի հեղինակներ` Թրևոր Բուլթեր, Մեթ Դագան, օպերատոր` Դեյվիդ Մալման, կոմպոզիտոր` Օսթին Ուինթորի, հնչյունային ձևավորողներ` Պատրիկ Լայդոն, Բարի Նիլի, մոնտաժողներ` Գառնի Պաղտիկյան, Քլինթ Չայլդերս
Դերերում. Թրևոր Բուլթեր, Մեթ Դագան, Դոն Ջոյալ, Ջոն Բըրիշ
Եռանդուն սցենարիստներ Սթիվեն Ադիանոն և Բրայան Հարիսը կարող են հաջողությունն իրենց ձեռքից բաց թողնել: Սցենարը ձախողելու համար կինոստուդիայից հեռացվելուն պես նրանք ևս մի հնարավորություն են խնդրում և, փակվելով սենյակում, ջանում են ավարտել իրենց նախագիծը տանջահար ծաղրածու տիկնիկի մասին: Ահազդու տրագիկոմեդիայում այս երկուսը սովորում են, թե ինչպես սպանիչ պատմություն գրել, բայց այս անգամ դա կարող է և իրենց վերջնաժամկետը լինել:
Արտադրող ընկերություն
Annex Film Group
Email: stephaniebythewoods@gmail.com
www.annexfilmgroup.com
| Պաղտիկյան, Գառնի Գառնի Պաղտիկյան (ծն. 1977, Նյու Ջերսի, ԱՄՆ)
Հասակ է առել Նյու Ջերսիում: Խանդավառ լուսանկարիչ հայրը որդուն կոմպոզիցիա է սովորեցրել և լուսանկարչության սկզբունքները: Գառնին դպրոցում ծանոթացել է հեռուստաարտադրության հետ և ընտանեկան տեսախցիկով նկարահանել իր առաջին տնային ֆիլմերը: Բիզնես է ուսանել, ռադիոհաղորդման դիջեյ եղել Բոսթոնի Բաբսոն քոլեջում` նախքան 2001-ին տեսողական արվեստներին նվիրվելը: 2005-ին տեղափոխվելով Լոս Անջելես` սկսել է աշխատել գովազդի և կինոյի արտադրության մեջ, միաժամանակ` սցենարական վարպետություն ուսանել Լոս Անջելեսի Կալիֆորնիական համալսարանում: Միացել է Annex Film Group-ին` համախոհ արվեստագետների մի խմբի, որոնք գրում են կարճամետրաժ ֆիլմերի սցենարներ և դրանք կյանքի կոչում: Պաղտիկյանի InstinctMedia կինոընկերությունը թողարկում է նրա նկարահանած կարճամետրաժ ֆիլմերը, գովազդներն ու վեբ տեսաֆիլմերը:
Ֆիլմացանկ
Հեռավոր աշխարհ (2005), Առևտուր (2007), Հեղինակներ (2009)
|