VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Հայկական համայնապատկեր

Վավերագրական

Հայաստանի վերջին լարախաղացը

Հայաստան
2010, 72min.

Պրոդյուսեր` Վարդան Հովհաննիսյան, ռեժ./սց.` Արման Երիցյան, Իննա Սահակյան, օպերատոր` Մկրտիչ Բարոյան, կոմպոզիտոր` Դավիթ Ամալյան, հնչյունային ձևավորող` Գևորգ Պետրոսյան, մոնտաժող` Տիգրան Բաղինյան
Նկարահանվել են Ժորա Արմենակյանը, Կնյազ Մհերյանը, Հովսեփ Բեգլարյանը, Մամիկոն Պապիկյանը, Խաչիկ Ումրշատյանը

78-ամյա Ժորան եւ 77-ամյա Կնյազը ժամանակին Հայաստանի ամենահայտնի լարախաղացներն են եղել: Այսօր նրանք միակ վարպետներն են, որոնք կարող են կենդանի պահել այդ արվեստը: Ամբողջ կյանքում հակառակորդներ լինելով` այս երկուսն այժմ նույն հույսն են փայփայում, թե միակ լարախաղաց աշակերտը կշարունակի իրենց գործը: 17-ամյա որբ Հովսեփը, որին որդեգրել է Ժորան, պետք է որոշի` լինե՞լ վերջին լարախաղացը մի հասարակության մեջ, որը լքել է թե իրեն և թե լարախաղացության արվեստը: Եվ հիմա, իր ուսուցիչ Ժորայի մահից հետո Հովսեփը կանգնած է ավելի դժվար ընտրության առաջ:

Արտադրող ընկերություն

"Բարս մեդիա" վավերագրական ֆիլմերի ստուդիա

Սեպուհի փող.20,
0028 Երևան, Հայաստան
Հեռ.` +374 10 22 67 33, 226546
Ֆաքս` 0037410 226553
Էլ.փոստ: vardan@barsmedia.am
www.barsmedia.am

Երիցյան, Արման

Արման Երիցյան (ծն. 1975)
2000-ին ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը£ Աշխատել է Ռուսաստանի հանրային հեռուստատեսության համար որպես "Դարի հերոսները" փաստագրական շարքի ռեժիսոր£ Հեղինակ է մի քանի մրցանակակիր ֆիլմերի£

Ֆիլմացանկ
Վերջ (2003), Ուզում եմ ասել (2004), Բաց երկնքի տակ (2006), Ողջույն, Ֆելլինի (2007), Արամ Խաչատյան (2007), Հայաստանի վերջին լարախաղացը (2010)

Սահակյան, Իննա

Իննա Սահակյան
Ավարտել է Երևանի գեղարվեստի ինստիտուտի արվեստաբանության բաժինը: 2002-ից աշխատում է "Բարս մեդիա" ստուդիայում որպես պրոդյուսեր և ռեժիսոր: Նկարահանել և արտադրել է հանրային ծառայության գովազդներ տարբեր միջազգային կազմակերպություների և տեղական հասարակական կազմակերպությունների համար (ՄԱԿ, ՅՈՒՆԻՍԵՖ, Եվրոպական Միություն, USAID): Եղել է "Մարդկային պատմություն պատերազմի և խաղաղության օրերից" մրցանակակիր ֆիլմի ռեժիսորի օգնականը:

Ֆիլմացանկ
Երեխաների թրաֆիկինգ. վաճառված մանկություն (2006), Մանկության երազանք (2006), Հանրային ծառայության գովազդներ Հայաստանի հարկային տեսչության համար (2006), Ժողովրդավարությունը Հայաստանի գյուղական շրջաններում (2006), Հայաստանի վերջին լարախաղացը (2010)

Ցուցադրումներ

Հուլիսի 11 11:00Մոսկվա կ/թ, վիդեո դահլիճ
Հուլիսի 14 18:00Մոսկվա կ/թ, վիդեո դահլիճ
Հուլիսի 16 20:10Մոսկվա կ/թ, վիդեո դահլիճ
ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

USA Embassy Printinfo The European Cultural Foundation