Կայացում Հայաստան 2009, 60min.
Պրոդյուսեր` Շուշանիկ Միրզախանյան, ռեժիսոր` Գրիգոր Հարությունյան, սցենարի հեղինակներ` Գրիգոր Հարությունյան, Վալերի Գասպարյան, օպերատորներ` Աշոտ Մովսեսյան, Սամվել Բաբասյան, Վահե Տերտերյան, երաժշտությունը` Ավետ Տերտերյանի, Ի. Ս. Բախի, հնչ./մոնտ.` Լևոն Հախվերդյան
Ֆիլմը ներկայացնում է լուսանկարչի հուշերը Հայաստանի վերջին 20 տարիների մասին` 1988-ին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ինքնորոշման պայքարը Ադրբեջանի դեմ, Լենինականի և Սպիտակի երկրաշարժը, տասնյակ հազարավոր զոհերը, ղարաբաղյան պատերազմի հետևանքով Հայաստանի շրջափակումը Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, գազի, էլեկտրաէներգիայի և սննդի պակասը, խավարի, ցրտի հինգ տարիները և քաղաքական դիմակայությունը, որ շարունակվում է մինչև օրս: Չնայած բոլոր դժվարություններին` երկրի կայացումն ընթացքի մեջ է:
Արտադրող ընկերություն
"Հայկ" կ/ս
Գևորգ Չաուշի փող., շենք 50, 3-րդ հարկ
0088 Երևան, Հայաստան
Հեռ.` (374 10) 35-70-32, 010 35-70-11
Ֆաքս`: (374 10) 35-48-89
Էլ.փոստ: hayk_fs@yahoo.com
www.haykfilmstudio.com
| Հարությունյան, Գրիգոր Գրիգոր Հարությունյան (ծն. 1950)
1980-ին ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվ. մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետը: 1981-1984 թթ. աշխատել է հեռուստաֆիլմերի "Երևան" ստուդիայում որպես ռեժիսոր: 1987-ին ընդունվել է "Հայֆիլմ" կինոստուդիա, ապա` աշխատանքի անցել "Հայկ" կինոստուդիայում, որտեղ և վավերագրական ֆիլմերի ռեժիսոր է առայսօր:
Ֆիլմացանկ
Հավատարմություն (Թատրոն) (1988), Թատերական հրապարակ (1989), Հանդիպումներ Իսրայելում (1990), Արցախյան օրագիր N2 (1995), Լա Բիդում (1996), Անվերնագիր (1997), Վարոսի քաղաքը (2002), Մոմիկ (2003), Երազողները կամ Yesterday (2005), Անիվների վրա (2006), Երբ թնդանոթները լռում են... (2007), Երևան. սիրո խոստովանություն (2007), Սարոյանի կտակը (2008), Կայացում (2009)
|