VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Հայկական համայնապատկեր

Կարճամետրաժ

Դորիան

Բրազիլիա
2010, 14min.

Պրոդ./ռեժ./սց.` Սեզար Կանանյան, Գրեգորիու Կանանյան, օպերատոր` Բադու Նուգեյրա, կոմպոզիտոր` Ալեշանդրե Մորա, հնչյունային ձևավորող` Գիլյերմե Գարբատու, մոնտաժող` Կարոլին Լեոնի
Դերերում. Բրենու Զիլբերստայն, Կաուե Տելլոլի, Ռաֆայել Լոսսու, Կարոլինա Զիսկինդ, Ժուլիանա Սկալշ

Օսկար Ուայլդի "Դորիան Գրեյի դիմանկարը" գրքի ազատ էկրանացումն է:

Արտադրող ընկերություն

Gananian Bros.

Tel.: (551196918254)
Email: cesargananian@hotmail.com
gregananian@hotmail.com
gananianbros@gmail.com

Կանանյաններ, Սեզար եւ Գրեգորիու


Սեզար Կանանյան
(ծն. 1982, Սան Պաուլու, Բրազիլիա)
Ավարտել է Մադրիդի կինոյի և հեռուստատեսության Septima Ars դպրոցը` "ռեժիսուրա" մասնագիտությամբ: Մասնակցել է Բրազիլիայի գլխավոր կինոփառատոներին (Ֆորտալեզայում նրա "Եղբայրակիցները" լավագույն վավերագրական ֆիլմ է ճանաչվել), ինչպես նաև միջազգային կինոփառատոների (Բուենոս Այրեսում "Ի սկզբանե" ֆիլմն արժանացել է ժյուրիի հատուկ հիշատակման): Այժմ աշխատում է լիամետրաժ խաղարկային կինոնկարի նախագծի վրա և նկարահանում անկախ կոնցեպտուալ ֆիլմեր նորաձևության և դիզայնի ոլորտներում:

Ֆիլմացանկ
Երջանկություն…(2004), Եղբայրակիցներ (2004), Ի սկզբանե (2004), Կոնտրապունկտ (2005), Ճայի գաղտնիքը (2005), Ծիր Կաթին (2006), Դորիան (2009)

Գրեգորիու Կանանյան (ծն. 1984, Սան Պաուլու, Բրազիլիա)
Որպես դերասան մասնակցել է Սեզար Կանանյանի և Էսմիր Ֆիլյուի "Կապիտալ տրուկե" կարճամետրաժ ֆիլմին: Աշխատակցում է Brasileiros հանդեսին, նկարահանել է իր առաջին "Անկանխատեսելի Թոմ Զեն" ֆիլմը: Այժմ պրոդյուսեր և ռեժիսոր է Caixa de Signo մուլտիմեդիական ստուդիայում:

Ֆիլմացանկ
Անկանխատեսելի Թոմ Զեն (2009), Դորիան (2009)

Ցուցադրումներ

Հուլիսի 15 18:00Մոսկվա կ/թ, վիդեո դահլիճ
Հուլիսի 16 12:50Մոսկվա կ/թ, կարմիր դահլիճ
ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Moscow Cinema margaret_mid The European Cultural Foundation