Ես ապրում եմ Հայաստան 2009, 52min.
Պրոդյուսեր` Արման Աբրահամյան, ռեժ./սց.` Արմեն Խաչատրյան, օպերատորներ` Արմեն Խաչատրյան, Վահե Տերտերյան, երաժտությունը` Վինչենցո Բելլինիի, հնչ./ մոնտ.` Ռուզան Զաքարյան
Նա չգիտի, թե ով է ինքը: 18-ամյա փոքրամարմին, ինքնամփոփ, միայնակ աղջիկը փորձում է ինքնահաստատվել, ոտքի կանգնել, սիրել: Արդեն անցյալում են գողությունները, կռիվները, կյանքին վերջ տալու փորձերը: Նա ուզում է սովորել, աշխատել, ստեղծագործել: Մի խոսքով` փորձում է ապրել…
Արտադրող ընկերություն
"Հայկ" կ/ս
Գևորգ Չաուշի փող., շենք 50, 3-րդ հարկ
0088 Երևան, Հայաստան
Հեռ.` (374 10) 35-70-32, 35-70-11
Ֆաքս`: (374 10) 35-48-89
Էլ.փոստ: hayk_fs@yahoo.com
www.haykfilmstudio.com
| Խաչատրյան, Արմեն Արմեն Խաչատրյան (ծն. 1961, Երևան)
1984-ին ավարտել է Մոսկվայի համամիութենական կինոինստիտուտը (ՎԳԻԿ) և այդ ժամանակից ի վեր աշխատում է "Հայֆիլմ" և "Հայկ" կինոստուդիաներում: Մասնակցել է ավելի քան 40 ֆիլմի ստեղծմանը: Դասավանդում է, ստեղծագործական արվեստանոցներ ունի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, ինչպես նաև Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայում: Միջազգային կինոփառատոների մասնակից է և դափնեկիր:
Ֆիլմացանկ
Մարգրեթ Թետչեր, միայն 4 ժամ (1990), Հայաստանի Հանրապետություն (1994), Թափառող մենակյացը (1998), Սև լուսին (2001), Հեքիաթ թևավոր ձիու մասին (2002), Ձկների համաստեղության ներքո (2004), Հույս, հավատ, սեր (2006), Գրիգոր Գուրզադյան (2007), Ես ապրում եմ (2009)
|