VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Հայկական համայնապատկեր

Կարճամետրաժ

Հինգերորդ զորասյունը

Լիբանան
2010, 29min.

Պրոդյուսեր` Մահալիա Քոեն, ռեժ./սց./օպեր./կոմպ./մոնտ.` Վաչե Բուլղուրջյան, հնչյունային ձևավորողներ` Սրջան Կուրպյել, Վաչե Բուլղուրջյան,
Դերերում. Պերճ Ֆազլյան, Վարդան Մկրտչյան, Հարի Սիմիթյան

Ֆիլմը Բեյրութի մեկուսացած հայկական թաղամասի հուսահատության և վշտի մասին է: Խուճապի մեջ Հրակը գողանում է հոր հրացանը և հեռանում տնից: Հայրը սկսում է փնտրել որդուն, և նրանք անձնական ազատության ուղիներ են գտնում մի քաղաքում, որից փախուստ չկա:

Մրցանակներ
Cinéfoundation մրցույթի 3-րդ մրցանակ, (Կաննի ՄԿՓ, 2010)

Արտադրող ընկերություն

Rebus Film Production

1st Street no 5, Rabiya, Metn, Lebanon
Tel.: (961 3 403 418)
Email: info@rebus-i.com
www.rebus-i-com

Բուլղուրջյան, Վաչե

Վաչե Բուլղուրջյան (ծն. 1975, Քուվեյթ)
Բեյրութում և Նյու Յորքում աշխատող կինոռեժիսոր և վիդեոարվեստագետ: Նրա աշխատանքները մեծ մասամբ առնչվում են ինքնության խնդիրներին և Միջին Արևելքի քաղաքական ու սոցիալական անցուդարձին: Որպես ռեժիսոր և օպերատոր նկարահանել ու մոնտաժել է մի շարք վավերագրական, կարճամետրաժ և փորձարարական ֆիլմեր: "Հինգերորդ զորասյունը"` Նյու Յորքի համալսարանի Թիշ գեղարվեստի դպրոցի նրա ավարտական աշխատանքը, արժանացել է Հոլիվուդում հավատարմագրված արտասահմանյան լրագողների ընկերակցության արտադրական դրամաշնորհին և, առաջին անգամ ցուցադրվելով Կաննի այս տարվա ՄԿՓ-ի Cinéfoundation ծրագրում, մրցանակ շահել:

Ֆիլմացանկ
Ազնիվ զոհաբերություն (2002), "Գիշեր", - ասաց նա (2005), Ալի ալ-Իրաքի (2008), Երգ (2008), Կյանքը վայելելով (2009), Հինգերորդ զորասյունը (2010)

Ցուցադրումներ

Հուլիսի 15 11:00Մոսկվա կ/թ, կարմիր դահլիճ
Հուլիսի 15 21:00Մոսկվա կ/թ, կարմիր դահլիճ
ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

The Club The European Cultural Foundation