Taxi "Էլի լավա" Հայաստան 2008, 98min.
Պրոդ.` Ռուբեն Ջաղինյան, սց.` Լուսինե Մանուկյան, Արմեն Ղազարյան, Գարիկ Մաշկարյան, Գնել Նալբանդյան, Հարություն Կբելյան, Արմեն Մարգարյան, Ավագ Ավագյան, Վահե Խաչատրյան, Էդգար Բաղդասարյան, Արտակ Ալեքսանյան, ռեժ.` Արտակ Զիլֆիմյան, Արմեն Ղազարյան, Գարիկ Մաշկարյան, Արամ Շահբազյան, Հրանտ Մովսիսյան, Դավիթ Բաբայան, Ավագ Ավագյան, Վահե Խաչատրյան, Էդգար Բաղդասարյան, Հրաչ Քեշիշյան, օպեր.` Արտավազդ Խաչատրյան, Ռուբեն Գասպարյան, Մկրտիչ Մալխասյան, Արթուր Ապրեսով,Դավիթ Այվազյան, կոմպոզ.` Լիլիթ Նավասարդյան, Դավիթ Դավթյան, Ավագ Ավագյան, Վահե Խաչատրյան, Հայկո, Ռոլանդ Գասպարյան, Նինո Ռոտա, նկ.` Արմեն Ղազարյան, Մելս Գևորգյան, Ինեսսա Սևունց, Հրաչ Քեշիշյան, հնչ.` Տիգրան Կուզիկյան, Լևոն Նավասարդյան, Գևորգ Պետրոսյան, Կարեն Սարգսյան, Աշոտ Մկրտչյան, Արման Մարության
Դերերում. Լևոն Հարությունյան, Հրանտ Թոխատյան, Միքայել Պողոսյան, Խորեն Լևոնյան, Լիլի Էլբակյան, Նազենի Հովհաննիսյան, Լուիզա Ներսիսյան, Արմինե Անդա, Մարինա Նիկոլյան, Ելենա Բորիսենկո, Լև Հովհաննիսյան, Լևոն Ստեփանյան:
Թվում է` նա մեկն է այն տաքսիստներից, որոնք հաճույքով զրույցի են բռնվում ուղևորների հետ, բայց նրան ուշադիր լսելիս պարզ է դառնում, որ ասածների մեջ ինչ-որ յուրահատուկ բան կա. նույնիսկ պարզ ճշմարտությունները նրա շուրթերին հնչում են նորովի: Գուցե պատճառն այն է, որ չի էլ փորձում գտնել բացարձակ ճշմարտությունը և աշխարհին նայում է իր դիտակետից, ավելի ազատ է զգացմունքներն ու մտքերը արտահայտելիս: Բարեհոգի և ուրախ այս տաքսիստը` 11-ը, միշտ կապի մեջ է, ու հենց նա է ֆիլմի բոլոր պատմություններիկապող օղակը:
| Շահբազյան, Արամ Արամ Շահբազյան (ծն. 1971, Կոտայքի մարզ, Հայաստան)
1994-ին ավարտել է Երևանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ռեժիսորական բաժինը: 1996-1997 թթ. ռեժիսուրա է ուսանել Փարիզի La Femis ազգային կինոդպրոցում: Եղել է “Ար” հեռուստաընկերության գլխավոր ռեժիսորը, ռեժիսոր` Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում, ռեժիսորի օգնական` “Հայֆիլմ” կինոստուդիայում: Ներկայումս աշխատում է “Շողակաթ” հեռուստաընկերությունում: Նրա “Ակներ” կարճամետրաժ ֆիլմը 2005-ին ներկայացվել է Մոսկովյան XXVII ՄԿՓ-ի “Հեռանկարներ” բաժնում: 2004 և 2005 թթ. ստացել է “Լավագույն ռեժիսոր” մրցանակը Երևանի “Ես եմ” միջազգային երիտասարդական կինոփառատոնում:
Ֆիլմացանկ
Հաշվետվություն ընթրիքի ժամանակ (1995), Լավաշ (1998), Ներսը և դուրսը (1999), Աղապատանք (2000), Ջավախք, մոռացված հայրենիք (2001), Որդան կարմիր (2002), Քյարիզ (2005), Ապոն կանչեց (2006), Մի վախեցիր (2007), Երեւանյան ռեգթայմ (2008), Taxi “էլի լավա” (2008):
Մովսիսյան, Հրանտ Հրանտ Մովսիսյան
1972-ին ավարտել է Լենինգրադի թատրոնի և կինոյի ինստիտուտի հեռուստառեժիսուրայի բաժինը: 1973-1977 թթ. հեռուստաֆիլմերի ստուդիայի մուլտիպլիկատոր է եղել, 1977-1990 թթ.` Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ռեժիսոր: 1985-1992 թթ. համագործակցել է Ֆրանսիայի, Շվեյցարիայի, ԱՄՆ-ի հեռուստաալիքների հետ: 1995 - 1997 թթ. եղել է “Արուս” ստուդիայի գեղարվեստական ղեկավարը, 1997 -1998 թթ.` Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերը, 1998-2001 թթ.` “Պարադիզ” գովազդային գործակալության պրոդյուսեր, “Պարադիզ TV”-ի հիմնադիրն է: 2001-2004 թթ. եղել է Հ2 հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսերը: Բազմաթիվ գովազդային և տեսահոլովակների ռեժիսոր է, «Պրոմեթևսե հեռուստաալիքի ոճի հեղինակ: Հեռուստահամերգների, ամանորյա և երաժշտական հաղորդումների, հաղորդաշարերի, «Երրորդ ուժըե վավերագրական սերիալի ռեժիսորն է: Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության և Հեռուստատեսության միջազգային ակադեմիայի անդամ է:
Ֆիլմացանկ
Մեր բանկը - 3 (2006), Կարո Մինասյան (2008), Taxi “Էլի լավ ա” (2008), Ինչ էլ որ լինի (2009), Հայացք և արտացոլանք (2009):
Զիլֆիմյան, Արտակ Արտակ Զիլֆիմյան
1994 - 1998 թթ. սովորել է Գեղարվեստական տեխնիկումում, 2004-ին` ավարտել Գեղարվեստի ակադեմիան: 2000 - 2001 թթ. անիմատոր է եղել “Շանթ” հեռուստաընկերությունում, 2001 - 2002 թթ.` Classical Design-ի արտ տնօրեն: 2003 - 2004 թթ. դիզայներ է աշխատել “Անտարես -ում և Abide Web-ում: 2004 - 2006 թթ. անիմատոր, ռեժիսոր, արտ տնօրեն է եղել “Շողակաթ” հեռուստաընկերությունում, 2006 - 2007 թթ.` “Շառկ” -ի ռեժիսոր: 2007-ից “Շարմ Հոլդինգ”-ի ռեժիսոր է և անիմատոր:Աշխատանքներից է “Դիխլոֆոզ” հեռուստածրագիրը: Նկարահանել է գովազդ և երաժշտական տեսահոլովակներ:
Ֆիլմացանկ
Taxi “Էլի լավ ա” (նովել, 2008):
Բաղդասարյան, Էդգար Էդգար Բաղդասարյան (ծն. 1964)
1985-ին ավարտել է Երևանի անասնաբուժական ինստիտուտը: Առաջին սիրողական ֆիլմը նկարահանել է 16 տարեկանում: 1988-ից աշխատանքի է անցել "Հայֆիլմ" և "Հայկ" կինոստուդիաներում որպես երկրորդ ռեժիսոր, իսկ հետագայում` ռեժիսոր: Էդգար Բաղդասարյանի ֆիլմերը ներկայացվել են Մոսկվայի, Գյոթեբորգ, Մոնրեալի, Մագդեբուրգի, Թուլուզի, Սան Ֆրանցիսկոյի, Բուենոս Այրեսի, Տոկիոյի և այլ փառատոներում:
Ֆիլմացանկ
Խաղեր (1990), Հոսք (1997), Սուրբ ծեսերի երկիր (2001), Մարիամ (2005), Արարատից Սիոն (2009)
Ղազարյան, Արմեն Արմեն Ղազարյան (ծն. 1964, Երեւան)
1986-ին ավարտել է Խ. Աբովյանի անվ. մանկավարժական ինստիտուտի գեղանկարի բաժինը: 1991-ից “Մոմիկ” մշակութային միության անդամ է: 1986 - 1993 թթ. աշխատել է “Հայֆիլմ” կինոստուդիայում որպես բեմադրող նկարիչ: 2001 - 2006 թթ. համագործակցել է Հայաստանի պատմության թանգարանի հետ` որպես ցուցասրահների ձեւավորող և վերականգնող: 2004-ից վերսկսել է աշխատանքը “Հայֆիլմի” հետ: 1988-ին Անիմացիոն ֆիլմերի համամիութենական փառատոնում արժանացել է մրցանակի` որպես “Քաղաք” ֆիլմի լավագույն բեմադրող նկարիչ, իսկ
1989-ին Անիմացիոն ֆիլմերի բաց փառատոնում “Երազահան” ֆիլմի համար արժանացել է Առաջին մրցանակի:
Ֆիլմացանկ
Taxi “Էլի լավ ա” (2008):
Մաշկարյան, Գարիկ Գարիկ Մաշկարյան
1983-1990 թթ. սովորել է Երևանի պոլիտեխնիկ ինստիտուտում, 1989-1991 թթ.` Երևանի Կամերային թատրոնի ստուդիայում:
Ֆիլմացանկ
Հարսնացուն Ջերմուկից (1997), Երևան ջան (2002), Նուռ (2003), Բնակության միջավայր (2006), Taxi “էլի լավա” (2008):
Բաբայան, Դավիթ Դավիթ Բաբայան
1987-ին ավարտել է Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտը:
1986-1993 թթ. եղել է Կամերային թատրոնի դերասան: 1993-1997 թթ. ռեժիսոր է աշխատել Մոսկվայի “Օստանկինո”-ում: 1997-1997 թթ. “Ար” հեռուստաալիքի ռեժիսոր է եղել: 1997-ից “Շարմ hոլդինգ” ընկերության գլխավոր ռեժիսորն է: Տեսահոլովակների հեղինակ է:
Ֆիլմացանկ
Taxi “Էլի լավ ա” (նովել, 2008):
Ավագյան, Ավագ Ավագ Ավագյան
Սովորել է Երևանի տնտեսագիտական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: Աշխատել է ACN-ում, Բիզնես TV –ում` որպես գլխավոր ռեժիսոր և ծրագրերի տնօրեն, Արմենիա TV-ում: 70 հեռուստահաղորդումների ռեժիսոր է, շախմատային օլիմպիադայի գլխավոր ռեժիսոր:
Ֆիլմացանկ
Taxi “Էլի լավ ա” (նովել, 2008):
Խաչատրյան, Վահե Վահե Խաչատրյան (ծն.1961, Երևան)
1980-1985 թթ. ուսանել է Երևանի պետական կոնսերվատորիայի կոմպոզիտորական բաժնում: 1987-1997 թթ. տարբեր հեռուստատեսություններում աշխատել է որպես խմբագիր և ռեժիսոր: 2000 - 2002 թթ. սովորել է LACC-ի (ԱՄՆ) կինոյի բաժնում: 80 գովազդային հոլովակների և 4 վավերագրական ֆիլմերի հեղինակ է:
Ֆիլմացանկ
Երևան բլյուզ (1998), Խավարման օրը ( 2000), Վերամարմնավորում (2000), Չգրված օրենք (2002), Սարդոստայն (2004), Ճակատագիր (2005), Welcome, պապա (2008), Taxi “Էլի լավ ա” (նովել, 2008):
Քեշիշյան, Հրաչ Հրաչ Քեշիշյան
1987-1992 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետում։ 1990-1992 թթ. Հայաստանի Հանրային ռեժիսոր է եղել: 1995-ին հիմնել է “Արտ 13” հեռուստաընկերությունը: 2000-ից Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերն է: Հեռուստաշարքերի, հաղորդումների և երաժշտական տեսահոլովակների հեղինակ է:
Ֆիլմացանկ
“Ոչինչ չի մնա” (2007), Taxi “Էլի լավ ա” (նովել, 2008):
|