VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Հայկական համայնապատկեր

Լիամետրաժ

Անցում (նկրտումներից դեպի իմաստ)

ԱՄՆ
2009, 120min.

Պրոդ.` Մարկո Սանչես, սց.` Քրիսթեն Լազարյան, ռեժ.` Մայքլ Գյուրջյան, օպեր.` Ռոբերտ Համֆրիզ, կոմպոզ.` Քրիս Ֆերեյրա, նկ.` Ջոն Փոլ Գյուրջյան, հնչ.` Բրայան Կոպենհագեն, մոնտ.` ՌիքԼըկոնտ:
Դերերում. Ուեյն Դայեր, Մայքլ Դե Լուիզ, Փորշա դե Ռոսսի, Գաբի Դյու Բեյ, Շենոն Սթըրջեզ, Քարեն Քոնդազյան:

Նոր ուղղության և նոր իմաստի կարիք զգացող երեք ժամանակակիցների` հաջողակ գործարարի, արտահայտվելու իր կերպը որոնող մոր և համբավի հետամուտ ռեժիսորի դիմանկար է: Նրանց միահյուսված պատմությունների միջոցով ֆիլմը սովորեցնում է կերտել իմաստ և նպատակ ունեցող կյանք: Դոկտոր Ուեյն Դայերը զննում է կյանքի երկրորդ կեսին տեղի ունեցող հոգևոր ուղևորությունը նկրտումներից դեպի իմաստ, երբ տենչում ենք գտնել այն նպատակը, որը մեր եզակի ներդրումն է աշխարհում: Հզոր անցումը ես-ի կերտվածքից, որ մեզ ուսուցանում են կյանքի վաղ շրջանում ծնողներն ու հասարակությունը` շեշտադրելով ձեռքբերումները և նյութականի կուտակումը, ցույց է տրվում ի հակադրություն իմաստալից կյանքի, որը միտված է ծառայելուն և ստացածը վերադարձնելուն: Սա կյանքի ամենակարևոր պահի պատմությունն է, երբ որոշում ես ընթանալ դեպի մի կյանք, որը թերևս ի մի է բերում քո լավագույն, առավել իրականացած և սիրող ես-ի հատվածները: Դա այն պահն է, երբ սկսում ես ապրել իմաստալից կյանքով և նվագել այն երաժշտությունը, որը հնչեցնելու համար էլ եկել ես աշխարհ:

Գյուրջյան, Մայքլ Ա.

Մայքլ Գյուրջյան (ծն. 1971, Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ)
Կինոդերասան եւ ռեժիսոր: Դերասանություն, երգ ու պար է սովորել Սան Ֆրանցիսկոյի American Conservatory թատրոնում, ապա` Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում թատերարվեստ ուսանել: 1991-ին Լոս Անջելեսում ընկերների հետ հիմնադրել է Buffalo Nights, 1994-ին` San Francisco Bay AreaMaldoror Productions թատերախմբերը: Նկարահանվել է “Աճող ցավեր” (1985), “Հրեշտակն է հպվել” (1994), “Քաղցր արդարություն” (1994), “Կասկածի տակ” (1994), “Հավաքույթ հինգ հոգով” (1995) հեռուստասերիալներում, “Նորություններ” (1992), “Հավերժ երիտասարդ” (1992), “Ջրհեղեղ. ո՞վ կփրկի մեր երեխաներին” (1993), “Մի քիչ ավելի” (1999), “Անտեսանելիները” (1999) կինոնկարներում: 1992-ին “Դեյվիդի մայրը” հեռուստաֆիլմում աուտիզմով հիվանդ տղայի դերակատարման համար արժանացել է “Էմի” մրցանակի:

Ֆիլմացանկ
Արյունն է դանդաղ կաթում Նյուզիզ Սքուերի վրա (1991), Օուքլենդի ընդհատակը (1997), Զանգի սպասելիս (1998), Պատրանք (2004), Խաղացողների ակումբ (2006), Պատերազմի աղերս (2007), Կարող ես ամոքել կյանքդ (2007), Անցում (2009):

Ցուցադրումներ

Հուլիսի 13 10:00Մոսկվա կ/թ, վիդեո դահլիճ
Հուլիսի 15 20:00Մոսկվա կ/թ, վիդեո դահլիճ
Հուլիսի 17 20:00Մոսկվա կ/թ, վիդեո դահլիճ
ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

The European Cultural Foundation