VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Հայկական համայնապատկեր

Վավերագրական

Կովկասի ազգականուհին

Հայաստան
2009, 18min.

Պրոդ.` Հարություն Մանսուրյան, սց.` Արմինե Մարտիրոսյան, Հարություն Մանսուրյան, ռեժ./մոնտ.` Լևոն Քալանթար, օպեր.` Հակոբ Հովհաննիսյան, Լևոն Քալանթար, հնչ.` Կոնստանտին Գյոդակյան:

Ղարաբաղյան պատերազմի հետևանքով ադրբեջանուհի Զինայի ազգականները ցրվել են աշխարհով մեկ: Նա մոր հետ շարունակում է բնակվել Ղարաբաղում, իսկ մի հորեղբայրն ապրում է Ուկրաինայում, մյուսը` Բաքվում: Ֆիլմը պատմում է օտար հողում ազգականների հանդիպման մասին, որոնք 16 տարի չեն տեսել իրար:

Քալանթար, Լևոն

Լևոն Քալանթար
Ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի բաժինը: Աշխատել է Ա1+ անկախ հեռուստաընկերությունում, “Բարս Մեդիա” ստուդիայում և Հայաստանի Հանրային հեոուստաընկերությունում: 1997-ից Ինտերնյուսի ռեժիսորն է: Հարյուրավոր հեռուստահաղորդումների և տասնյակ ֆիլմերի, սոցիալական տեսահոլովակների հեղինակ և ռեժիսոր է: Նրա աշխատանքները ցուցադրվել են տարբեր միջազգային հեռուստամրցույթներում և արժանացել մրցանակների (Առաջին մրցանակ լավագույն ազգագրական ֆիլմի համար, Եվրասիական հեռուստաֆորում, 1998, Մրցանակ լավագույն հեռուստատեսային հետաքննության համար, “Վահագն” մրցանակաբաշխություն):

Ֆիլմացանկ
Բոլոր մարդիկ մի ժամանակ... (1998), Այր, բեն, գիմ (1999), Արտացոլանք (1999), Խաղաղության եւ պատերազմի միջև (2005), Կյանքը սահմանի վրա (2005), Տոմս մեկ ուղղությամբ (2006), Քաղաքացիությունը փախստական (2006), Այսպես է ճակատագիրը թակում դուռը (2006), Կյանքից քշվածները (2006), Ղարաբաղյան հեքիաթ (2006), Ողբերգության և հույսի միջև (2009), Վստահության գիծ (2009), Հաջողության կղզիներ (2009), Կովկասի ազգականուհին (2009):

Ցուցադրումներ

Հուլիսի 13 21:20Մոսկվա կ/թ, վիդեո դահլիճ
Հուլիսի 15 18:20Մոսկվա կ/թ, վիդեո դահլիճ
Հուլիսի 17 12:25Մոսկվա կ/թ, վիդեո դահլիճ
ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

The European Cultural Foundation