VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Հայկական համայնապատկեր

Լիամետրաժ

Մայրս, եղբայրս և ես

Գերմանիա
2008, 98min.

Պրոդ.` Ուլի Ազելման, սց./ռեժ.` Նուրան Դավիթ Քալիս, օպեր.` Հելմութ Փիրնաթ, կոմպոզ.` Մարտին Քելբերեր, նկ.` Յոհանես Շտեռնագել, հնչ.` Ռոլֆ Ռուֆեր, մոնտ.` Նիկոլա Գերքե:
Դերերում. Էրհան Էմրե, Լիդա Գևորգյան, Կուրտ Օնուր Իփեքքայա, Միրա Բարտուշեկ. Քորինա Հարֆոուխ, Քրիստոֆ Ֆրանքեն, Ջոն Ֆրիդման, Ստեֆան Հունշտայն, Պետեր Ֆից, Հանս Քրեմեր:

Հայաստանում ծնված Արեգը 23 տարեկան է: Ավելի քան 10 տարի նա այրիացած մոր` Մարիայի և կրտսեր եղբոր` Գառնիկի հետ, ապրում է Գերմանիայում, որտեղ սպասում են քաղաքացիություն ստանալուն: Արեգի համար Գերմանիան է իր տունը: Նա վարժ խոսում է գերմաներեն, իրեն նույնացնում գերմանացու հետ և մեծ նպատակներ ունի. ուզում է ֆիլմեր նկարահանել: Հատուկ թույլտվությամբ Արեգը ուսանում է Մյունխենում: Բայց նրա մայրն ամեն ինչին այլ կերպ է նայում: Խոսում է միայն հայերեն, փորձում Արեգի համար հայ կին գտնել և ամենից շատ ուզում է վերադառնալ հայրենիք: Նույնիսկ բարդացած շաքարախտը հետ չի պահում նրան կերակուրները հայկական ավանդական եղանակով պատրաստելուց` ճարպն ու յուղը շատ: Գառնիկը ևս իրեն կապված է զգում Հայաստանին: Հայ ծեր քահանան նրան պատմել է մի կճուճ ոսկու մասին, որը կորել է նրա մոր հայրենի գյուղում: Գառնիկը որոշել է գտնել գանձը և համոզված է, որ եթե շատ հավատաս երազանքներիդ, դրանք կիրականան: Երբ Արեգն իմանում է բժիշկներից, որ մոր առողջական վիճակն ավելի ծանր է, քան պատկերացնում էր, ստիպված է մնալ Ռեգենսբուրգում` Մարիայի և Գառնիկի հետ: Այս հանգամանքները նրան դրդում են քայլ առ քայլ մոտենալ իր հայկական արմատներին:

Դավիթ Քալիս, Նուրան

Նուրան Դավիթ Քալիս (Չալիշ) (ծն. 1976, Բիլեֆելդ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա)
Թուրքիայից գաղթած հայ-հրեա ծնողների զավակ է: 1996-2000 թթ. բեմական ռեժիսուրա է ուսանել Մյունխենի Օտտո Ֆալքենբերգ դպրոցում: Միաժամանակ ռեժիսորի ասիստենտ է աշխատել Մյունխենի “Կամերշպիլե” և Ցյուրիխի “Շաուսպիլհաուս” թատրոններում: 2000-2002 թթ. մասնակցել է հիփ-հոփ խմբերի երաժշտական տեսահոլովակների ստեղծմանը: Այսօր թատրոնի ռեժիսոր է, դրամատուրգ և սցենարիստ: Դավիթ Քալիսն ապրում է Մյունխենում:

Ֆիլմացանկ
Մայրս, եղբայրս և ես (2008):

Ցուցադրումներ

Հուլիսի 14 10:00Նաիրի կ/թ
Հուլիսի 14 18:00Նաիրի կ/թ
ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

The Club The European Cultural Foundation