VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Հայկական համայնապատկեր

Կարճամետրաժ

Հպարտ Իզան

ԱՄՆ
2008, 20min.

Սց./ռեժ.` Աննա Կոնդո, օպեր.` Մեթյու Ջեյ Սանտո, կոմպոզ.` Դենի Էլֆման, նկ.` Էլիզաբեթ Ջոնս, հնչ.`Ջեք Հաթսոն, մոնտ.` Տամինո Կաստրո:
Դերերում. Աննա Կոնդո, Ֆեդերիկո Կաստելուչչո, Քերոլին Մքքորմիք:

Սեմյուելը` մի հեզաբարո մարդ և նվիրված ամուսին, այնպես հոգատար է կնոջ` Իզայի նկատմամբ, ինչպես ծաղկի իր խանութի ամենաքնքուշ ծաղկաթերթիկների: Փառասեր ու ամբարտավան Իզային վրդովում է իրենց գորշ կյանքն ու Սեմյուելի բավարարվածությունը համեստ ապրելակերպից: Նա երազում է ազատ, պաշտամունքով լի կյանքի մասին, որը, սակայն, շարունակ մնում է անհասանելի, մինչև այն երեկոն, երբ նրան առիթ է վիճակվում հաղթահարել տաղտուկ առօրյան և շփվել բարձր հասարակության հետ: Պարահանդեսային զգեստով ու վարձու ակնեղենով մի տեսիլք. նույնիսկ Իզան չէր կարող կանխատեսել, թե դրան ինչ կհետևի…

Մրցանակներ
Հատուկ հիշատակություն ֆիլմի, էկրանավորման սցենարի համար (Accolade մրցույթ, 2008), Լավագույն շոու, “Ոսկե առյուծ”` լավագույն խաղարկային կարճամետրաժ ֆիլմի համար (Ջորջ Լինդսիի UNA ԿՓ, 2009), Aloha Accolade մրցանակ` ռեժիսորական վարպետության համար (Հոնոլուլուի ՄԿՓ, 2009):

Կոնդո, Աննա

Աննա Կոնդո (ծն. 1966, Երևան)
Մեծացել է Ֆրանսիայում: 1989-ին փոխադրվել է Նյու Յորք: Դերասանական արվեստ է ուսանել Ֆրանսիայում և ԱՄՆ-ում: Կարիերան սկսել է քննադատների դրվատանքին արժանացած լիամետրաժ և կարճամետրաժ ժապավեններով, որոնց թվում են Միշել Խլեյֆիի “Հարսանիք Գալիլիայում”, Թիմոն Կուլմասիսի “Ամայուտ”, Դանիել Դյուբրուի “Սարսափելի սիրահարները” ֆիլմերը:

Ֆիլմացանկ
Ալքիմիա (2002), Կանդիդ (2005), Սխալ ուղի (2008), Փղերի արքան (2008), Հպարտ Իզան (2008):

Ցուցադրումներ

Հուլիսի 13 12:30Մոսկվա կ/թ, վիդեո դահլիճ
Հուլիսի 13 19:00Մոսկվա կ/թ, վիդեո դահլիճ
Հուլիսի 17 18:30Մոսկվա կ/թ, վիդեո դահլիճ
ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Printinfo The European Cultural Foundation