Սիրով և երախտագիտությամբ Հայաստան 2008, 29min.
Սց.` Վալերի Գասպարյան, ռեժ./կոմպոզ.` Արկա Մանուկյան, օպեր.` Ռուդոլֆ Վաթինյան, հնչ.` Գայանե Մութաֆյան, մոնտ.` Դավիթ Ավդալյան:
Երեք տակառագործ եղբայրների մասին է, ովքեր տոհմաբար կրում են այս արհեստն ու նախաստեղծ են համարում դա: Իրենց հետնորդներին փոխանցում են իրենց հորից ու պապից փոխանցված սովորույթները, ասույթները ու սրամտորեն իրենց փոքրիկ աշխարհը համարում են մեկը նրանցից, առանց որի այս մեծ աշխարհը գոյություն ունենալ չի կարող, իսկ շատ չանցած` խոր ողջախոհությամբ օրհնում են այս մեծ ու խորհրդավոր աշխարհը, առանց որի իրենց փոքրիկ ու հրաշալի աշխարհը ոչինչ կթվա:
| Մանուկյան, Արկա Արկա Մանուկյան (ծն. 1978, Արագածոտնի մարզ, Ծաղկահովիտ գյուղ, Հայաստան)
2000-ին ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի դրամատիկական ռեժիսուրայի բաժինը: Աշխատել է “Ար”, “Պրոմեթևս”, Հ1, “Կենտրոն”, “Երկիր Մեդիա”, “Արմենիա” հեռուստաընկերություններում, “Հայկ” կինոստուդիայում:
Ֆիլմացանկ
Խելքից դուրս (2003), Ոչնչից դենը (2003), Խոտը (2004), Ջուրն ու սանդը (2004), 40 ջրաղաց (2004), Հնուց եկած (2004), Գնում ենք, գանք (2005), Պատուհասներ (2006), Համշենահայեր (2006), Գորովանք (2007), Հովհաննես Չեքիջյան (2007), Սիրով և երախտագիտությամբ (2008)
|