VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Հայկական համայնապատկեր

Կարճամետրաժ

Զատիկի ոտքից բռնած

Հայաստան
2009, 19min.

Պրոդ.` Նարինե Մկրտչյան, Արսեն Ազատյան, սց./նկ./մոնտ.` Արեգ Ազատյան, ռեժ.` Արեգ Ազատյան, օպեր.` Արտո Խաչատուրյան, երաժշտ.` Սեն-Սանս, հնչ.` Արմեն Աահակյան:
Դերերում. Նարեկ Ներսիսյան, Արմեն Աբելյան, Վանիկ Մկրտչյան, Արթուր Խուդոյան:

Գրողն անտառում ընկնում է մի փոս: Չնայած հավաստիացումներին, ոչ մի անցորդ չի օգնում նրան դուրս գալ: Ասենք, Կաֆկայի և Խարմսի աբսուրդիստական ավանդույթով կառուցված պատումն անկարողության և մարդու եսասիրության մասին է:

Ազատյան, Արեգ

Արեգ Ազատյան (ծն. 1986, Երևան)
1992-ին նկարահանվել է Նարինե Մկրտչյանի և Արսեն Ազատյանի “Ռադիո-Երևան” հայ-հոլանդական ֆիլմում: Սովորել է Հ. Կոջոյանի անվ. գեղարվեստի դպրոցի նկարչության բաժնում: 2000-ից “Կանչը”, “Գրական թերթը”, “Գրեթերթը” և ամենահեղինակավոր գրական հանդեսը` “Գարունը”, սկսել են հրապարակել նրա պատմվածքները: 2000-ին պատմվածքների համար Գրողների միությունը պարգևատրել է “Ռուբեն Սևակ” մրցանակով: 2003-ին “Ապոլոն” հրատարակչությունը տպագրել է նրա առաջին գիրքը` “Կյանք արևից վերև” վերնագրով, հենց իր նկարազարդմամբ: 2004-ից ֆիլմեր է նկարահանում` սեփական պատմվածքների հիման վրա: Այս տարիների ընթացքում նրա ֆիլմերը մասնակցել են Ռոտերդամի, Տրիեստի, Ռիո Դե Ժանեյրոյի, Տոկիոյի, Բարսելոնի, Փարիզի և այլ փառատոների: 2005-ին “Ապոլոնը” հրատարակել է նրա երկրորդ գիրքը` “Մարդու դատավարությունը”: 2005-ին արձակ գործերի համար արժանացել է Հանրապետության նախագահի մրցանակին: 2006-ին “Ապոլոնը” լույս է ընծայել նրա երրորդ` “Զատիկի ոտքից բռնած” գիրքը: 2007-ին դարձել է Հայաստանի գրողների միության անդամ: 2008-ին ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոռեժիսուրայի բաժինը:

Ֆիլմացանկ
Պատուհանից այն կողմ (2003), Դարպասը (2003), Էշը (2004), Ճանճը (2005), Զատիկի ոտքից բռնած (2009):

Ցուցադրումներ

Հուլիսի 14 20:00Մոսկվա կ/թ, վիդեո դահլիճ
Հուլիսի 15 19:00Մոսկվա կ/թ, վիդեո դահլիճ
Հուլիսի 17 12:45Մոսկվա կ/թ, վիդեո դահլիճ
ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

European Union The European Cultural Foundation