Հույսի քամիներ ԱՄՆ 2007, 27min.
Պրոդ./սց./ռեժ./օպեր.` Օլեգ Ամիրյան, երաժշտ.` Բախ, Բեթհովեն, Չայկովսկի, Գրիգ, Մոցարտ, Վիվալդի, մոնտ.` Իվան Ուստիմենկո:
Նկարահանվել են. Բաբակ, Օլեգ Ամիրյան:
Բաբակը ծնվել է ողնուղեղի մանկական կաթվածով և ամբողջ կյանքում տառապում է նոպաներից` ասես իր մարմնի ծուղակում բանտված: Օլեգը մուայ թայ մարզաձևի Եվրոպայի կրկնակի չեմպիոն է և զբաղվում է էքստրեմալ յոգայով, որն ուսուցանում է, թե ինչպես հաղթահարել ցավն ու ստիպել մարմնին այնպես արձագանքելու, ինչպես ուզում ես: Օլեգն ու Բաբակը հանդիպում են Շարլոթի հայտնի ակումբներից մեկում Օլեգի եղբոր կազմակերպած երեկույթին, որտեղ հեռախոսահամարներ են փոխանակում: Օլեգը որոշում է այցելել նրան տանը: Զրույցի ընթացքում Օլեգը Բաբակի աչքերում նկատում է, որ նա ներքուստ մարտիկ է, և ընդամենը օգնող ձեռք է պետք, որպեսզի Բաբակն իրեն լավ զգա: Օլեգն առաջարկում է նրան օգնել իր էքստրեմալ յոգայով, և Բաբակը համաձայնվում է մարզվել: Մի քանի ամիս անց նրա ինքնազգացողոթյունը լավանում է, նոպաները դադարում են, և Բաբակն սկսում է ավելի շատ ժպտալ: Ամեն ոք ներքուստ մարտիկ է, բայց քչերն են ընտրում պայքարը, և միշտ չէ, որ կա Օլեգի նման օգնող մեկը:
| Ամիրյան, Օլեգ Օլեգ Ամիրյան
Օլեգ Ամիրյանը կամ Ալեքս Էքստրիմը արվեստին նվիրված վավերագրական ֆիլմերի պրոդյուսեր է և AlexExtreme Productions ընկերության տնօրենը: Մարտարվեստների ակադեմիայի նախագահ է, մուայ թայ մարզաձևի Եվրոպայի չեմպիոն, մուայ թայի Եվրոպայի երեք չեմպիոնների, ինչպես նաև Ամերիկայի չեմպիոնների մարզիչ, Էքստրեմալ յոգայի վարպետ: Ամբողջ աշխարհում նրան ճանաչում են որպես Ալեքս Էքստրիմ` էքստրեմալ յոգայի ասպարեզում իր աներևակայելի հմտության համար: Այլընտրանքային ռեկորդների գիրքը նույնիսկ մերժում է գրանցել նրա հնարքներն ու ռեկորդները, քանի որ դրանք վտանգավոր են կյանքի համար:
Ֆիլմոգրաֆիա
Հույսի քամիներ (2007), Ալեքս Էքստրիմի ցավի փիլիսոփայությունը (2008):
|