VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Հայկական համայնապատկեր

Վավերագրական

Հուլիսը լճափում

Ֆրանսիա
2008, 52min.

Պրոդ.` Ռընո Չելելեքյան, սց./ռեժ./օպեր./մոնտ.` Խաժակ Սուջյան, կոմպոզ.` Խաժակ Սուջյան, Սեդրիկ Դուսե, հնչ.` Վիկտոր Բելին:

Ֆիլմը պատկերում է ծովի մակերևույթից մոտ 2.000 մետր բարձրության վրա գտնվող հայկական մի գյուղի կյանքը: Խորհրդային միության փլուզումից հետո անցումը շուկայական տնտեսության դժվար է: Այսօր Լճափը ծանր կացության մեջ է: Գյուղը մնացել է իր հույսին` գոյատևելու համար զբաղվելով հողագործությամբ և պատրաստվելով ցուրտ ձմեռներին` առանց արտաքին օգնության որևէ հույսի: Գյուղացիներն իրենց անզոր են զգում երկրի մեծ տնտեսական խնդիրների առաջ: C.S.O.E.-ն` Որբերի և ուսանողների օգնության կոմիտեն, իր առաջին մարդասիրական ձեռնարկման շրջանակներում երեք շաբաթով գալիս է Լճափի դպրոցի դասարաններն ու մարզասրահը վերանորոգելու և ամռանը զբաղմունք չունեցող երեխաների համար միջոցառումներ կազմակերպելու: Կոմիտեի 20-25 տարեկան անդամները առաջին անգամ են ձեռքի աշխատանքով զբաղվում: Դժվար օրեր են խմբի համար: Թեև նրանք իրենց համարում են աշխարհից կտրված, Լճափի բնակիչները շատ զգացված են և միաժամանակ զարմացած ֆրանսիացիների օգնությունից:

Սուջյան, Խաժակ

Խաժակ Սուջյան (ծնվ. 1983, Փարիզ)
Մեծացել է Ֆրանսիայի մայրաքաղաքի ժողովրդական թաղամասերից մեկում` հարվածային գործիքներ նվագելով ռոքնռոլի խմբում և ընկերների հետ կարճամետրաժ վավերագրական ֆիլմեր նկարելով: 22 տարեկանում հաճախել է Փարիզի 10-րդ շրջանի ակադեմիայի թատերական դասընթացը և նկարել իր առաջին երաժշտական տեսահոլովակը, որը ներկայացվել է Էքս-ան-Պրովանսի տեսահոլովակների միջազգային փառատոնում: 2007-ին նկարահանել է իր առաջին վավերագրական ֆիլմը` ՙՀուլիսը Լճափում՚: Ֆիլմն արդեն ցուցադրվել է Բեռլինի ՄԿՓ-ի ՙԵրիտասարդ տաղանդներ՚ ծրագրում:

Ֆիլմոգրաֆիա
Շոգին (2006), Հուլիսը Լճափում (2007):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

The European Cultural Foundation