VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Հայկական համայնապատկեր

Վավերագրական

Սան Սանիչ

Մոլդովա
2006, 52min.

2006, Մոլդովա, 52 րոպե
Պրոդ.` Էմանուել Սամսոն, սց./ռեժ.` Գևորգ Աղաջանյան, օպեր.` Ռուբեն Աղաջանյան, հնչ. մոնտ.` Ռադու Բոստան, մոնտ.` Դենիս Բարտենև:

Մայրը բառացիորեն թաղվել է հարբեցողության գրկում, հայրը նույն ճանապարհն է բռնել` իր վերջին օրերն անցկացնելով անկողնում, քույրը երբեք տանը չէ, իսկ հորաքույրը շարունակ գալիս է ուտելիք բերելու և շաղակրատելու… Նման միջավայրում մեծացողը դժվար թե փրկվի: Բայց Սաշան, որին Սան Սանիչ են կոչում, ուրիշ է. նա միակ նորմալ մարդն է իրեն շրջապատող աննորմալ աշխարհում: Սաշան ընկճված, թշվառ արարած չէ, խեղճուկրակ մուրացիկ: Նա կարմրաթուշ, զվարթ մարդուկ է, որը միանգամայն գոհ է իր կյանքից: Մոր մահից հետո կինոխցիկը հետևում է նրան մոտ մեկ տարի: Այն տարբեր վայրերը, որ ներկայացվում են տարվա չորս եղանակներին, նրա կյանքի փուլերն են` տունը, որ տուն չէ, դպրոցը` պահանջկոտ ուսուցիչներով, առաջին սերը և Չիսինաու ավանի փողոցները, որտեղ նա գիտի բոլոր արևածաղիկ վաճառողներին ու մանր թմրավաճառներին, և որտեղ կացարան է գտնում ու գլուխը պահում մուրացկանությամբ: Մանկությունն ավարտված է:

Մրցանակ
Լավագույն մոլդովական ֆիլմ (Քրոնոգրաֆ, 2007):

Աղաջանյան, Գևորգ

Գևորգ Աղաջանյան (ծնվ. 1986, Չիսինաու, Մոլդովա)
Մոլդովայի երաժշտության, թատրոնի և արվեստի ակադեմիայի կինոյի բաժնի 5-րդ կուրսի ուսանող է: 2000-ից մասնակցել է տարբեր գովազդային հոլովակների, տեսահոլովակների և խաղարկային ֆիլմերի նկարահանումների: Եղել է նաև Մոլդովայի ազգային հեռուստատեսության «Ստիրի Էքսպրես» հաղորդման խոսնակը: «Սան Սանիչը» նրա առաջին վավերագրական ֆիլմն է:

Ֆիլմոգրաֆիա
Հրապարակ համար10 (2004), Աֆրո-մոլդովացիներ (2005), Գերմանական բեռնատարները Մոլդովայում (2005), Թոքախտը բուժելի է (2006), Սան Սանիչ (2006):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

margaret_mid USA Embassy The European Cultural Foundation