VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Հայկական համայնապատկեր

Վավերագրական

Ես Գուրջիեվն եմ: ես չեմ մահանա

Ռուսաստան
2007, 52min.

Պրոդ.` Անդրեյ Ռազումովսկի, սց./ռեժ.` Մարտիրոս Փանոսյան, օպեր.` Վահագն Տեր-Հակոբյան, կոմպոզ.` Գ.Գուրջիև, Կ. Գլյուկ, հնչ.` Ալեքսանդր Ցեյտլին, մոնտ.` Դմիտրի Կրյուչկով:

20-րդ դարում տեղի ունեցան մի շարք ցնցումներ ու աղետներ, պատերազմներ ու խռովություններ, որոնք այլ կերպ չեն բացատրվում, քան մեր մոլորակի մոգական ուժերի հավասարակշռության խախտմամբ: Սակայն կար մի մարդ, որ պահպանել էր այդ փխրուն հավասարակշռությունը: Գեորգի Իվանովիչ Գուրջիևը մեր դարաշրջանի ամենախորհրդավոր դեմքերից էր: Ստալինը վախենում էր նրանից, իսկ Հիտլերը` երկրպագում: Գուրջիևին կոչում էին մոգ, մեծ միստիկ, մարգարե, շառլատան, հանճարեղ արկածախնդիր, Ուսուցիչ: Ո±վ ես դու, պարոն Գուրջիև:

Փանոսյան, Մարտիրոս

Մարտիրոս Փանոսյան
1976-ին ավարտել է Մոսկվայի կինոինստիտուտի (ՎԳԻԿ) ռեժիսուրայի բաժինը (Ալեքսանդր Ստոլպերի արվեստանոց): Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ է:

Ֆիլմոգրաֆիա
Նվագախումբն անցավ մեր փողոցով (1976), Խաղի վերջը (1978), Քո եղբայր Վալենտինը (1980), Լուսանկարիչը (1982), Օտարը (1984), Արձակուրդ ծովեզրին (1986), Քառյակ (1987), Այծացուլի համաստեղությունը (1989), Որտեղից են հոսում գետերը (1999), Պատուհան դեպի Եվրոպա (2001), 1915-ի ապրիլի 24 (2002), Ոչ մի քայլ հետ (2003), Դեպի արևը գնացողը (2004), Անսպասելի ուրախություն (2005), Ես Գուրջիևն եմ: Ես չեմ մեռնի (2007):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Moscow Cinema The European Cultural Foundation