VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Հայկական համայնապատկեր

Խաղողօրհնեք

Հայաստան
2007, 24min.

Սց./ռեժ./հնչ,` Դավիթ Ասլանյան, օպեր.` Արթուր Աբովյան, մոնտ.` Արսեն Սարգսյան:

Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը, որը նշվում է նաև Խաղողօրհնեք անվան տակ, հայ եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Սա նաև Դղերի եկեղեցու օրն է և առավել մեծ շուքով, թե աղմուկով հենց Դղերի եկեղեցում է տոնվում: Տոնին նախորդող գիշերը գալիս են ուխտավորները, մնում եկեղեցում` իրենց ուխտին հավատարիմ, հոգևոր երգեր երգում, քնում սուրբ պատերի ներսում: Ուխտի գիշերին հաջորդող առավոտը նախ գալիս են առևտրականներն ու ղումարբազները և փռում իրենց փալաս-փուլուսը, արևածաղկի պարկերը, մանղալները… Հետո կամաց-կամաց հավաքվում են հավատացյալներն ու անհավատները, շատակերներն ու պարկեշտները, անզգամներն ու խելացիները… Սկսվում է անասունների սպանդը, ապա` խրախճանք, շրջապատի աղտոտում, միաժամանակ մոմ են վառում, աղոթում են… Մի խոսքով, սովորական տոնակատարություն է, ինչպես դա սովոր են անել հավատացյալ ու անհավատ հայերը:

Ասլանյան, Դավիթ

Դավիթ Ասլանյան
Ավարտել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը: Մասնակցել է ավելի քան 30 պատրաստական կուրսերի կինոարտադրության, լրագրության, հեռուստամարքեթինգի եւ մենեջմենթի թեմաներով: 1990-2000 թթ. աշխատել է Հայաստանի ազգային հեռուստաընկերությունում, 2000-2005 թթ.` Ինտերնյուզ Հայաստանում` որպես թրեյնինգի տնօրեն: 2005-2007 թթ. անկախ ֆիլմարտադրող է եղել: 2007-ից ՙԵրկիր Մեդիա՚ հեռուստաընկերության գեղարվեստական տնօրենն է:

Ֆիլմոգրաֆիա

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

European Union The European Cultural Foundation