Ադամի զավակները Ռուսաստան 2007, 50min.
Պրոդ.` Եկատերինա Ֆիլիպովա, Մամեդ Բաբաեւ, սց.` Գեորգի Փարաջանով, Դարիա Խլյոստկինա, ռեժ.` Գեորգի Փարաջանով, օպեր.` Արտակ Մարգարյան, Արտո Խաչատրյան, Գեորգի Փարաջանով, հնչ.` Վահրամ Ստեփանյան, Դմիտրի Մորոզով, մոնտ.` Գեորգի Փարաջանով, Վիկտոր Հոլստման, Մարիա Մերկելովա:
Իմպրեսիոնիստական կոլաժ Հայաստանում ապրող եզդիների կյանքից: Ֆիլմը սիրո մասին է` սեր դեպի մարդը, եւ սեր առ աստված: Ֆիլմը մարդկանց մասին է, որոնք չնայած բոլոր պայմաններին կարողացել են պահպանել իրենց հազարամյա ավանդույթներն ու մշակույթը:
| Փարաջանով, Գեորգի Գեորգի Փարաջանով (ծն. 09.08.1963, Թբիլիսի)
Թատրոն է ուսանել Թբիլիսիի Արվեստի դպրոցում, գրականություն` Պուշկինի ինստիտուտում, կինոարվեստ` Մոսկվայի կինոինստիտուտում (ՎԳԻԿ, Վլադիմիր Նաումովի արվեստանոց): Միջազգային կինոփառատոների մրցանակակիր է: Մորեղբորը` Սերգեյ Փարաջանովին նվիրված "Ես մահացել եմ մանուկ ժամանակ" ֆիլմի համար արժանացել է "Ոսկե ծիրան" 1-ին ՄԿՓ-ի Ժյուրիի մրցանակին:
Ֆիլմոգրաֆիա
Թաղումների սեզոն (1991), Ջադո (1993), Ես ճայն եմ (2000), Ռուսաստան… Հավատ… Բանակ… Ժողովուրդ (2003), Ես մահացել եմ մանուկ ժամանակ (2004), Շոստակովիչի 7-րդ սիմֆոնիայի սինեմաֆոնիան (2004), Թող մեր օրերը երկար լինեն (2005), Ադամի զավակները (2007):
|