Հեռախոսախցիկ Գերմանիա 2007, 38min.
Սց./ռեժ.` Էլդար Գրիգորյան, օպեր.` Մարիոն Նոյման, հնչ.` Ալի Զոջաջի, մոնտ.` Ուլրիքե Թորթորա, Նատալի Գրեֆին ֆոն Լամսդորֆ:
Նման վայրեր կան գրեթե ամեն մի քաղաքում, դրանք համարյա աննկատ են մնում: Այն մարդիկ, որոնք ստիպված են եղել հեռանալ տնից, ամեն օր գալիս են այստեղ` տուն զանգահարելու: Հազարավոր պատմություններ են ամեն օր կատարվում այստեղ: Տուն զանգահարելը վերստին տունը գտնելու և օտար ամեն ինչ վանելու միջոց է դառնում: Սա պատրանք է, որ դանդաղ, բայց անպայման չքանում է լսափողը դնելուց հետո:
| Գրիգորյան, Էլդար Էլդար Գրիգորյան (ծն. 1982, Ռիգա, Լատվիա)
13 տարեկանում ծնողների հետ տեղափոխվել է Գերմանիա: 2002-ին սկսել է կինո- և հեռուստատեսային վավերագրություն ուսանել Մյունխենի Հեռուստատեսության և կինոյի համալսարանում: ՙՏարկովսկին և ես՚ նախորդ ֆիլմով մի քանի մրցանակների է արժանացել:
Ֆիլմացանկ
Տարկովսկին և ես (2003), Հեռախոսախցիկ (2007), Bassiona Amorosa (2008), Ամերիկա (2010)
|