VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Հայկական համայնապատկեր

Բոժոն

Հայաստան
2007, 10min.

Սց./պրոդ.` Միքայել Վաթինյան, Արմինե Անդա, ռեժ.` Միքայել Վաթինյան, նկ.` Իվանա Կրչադինաց, հնչ.` Ֆիլիպ Լյամշին, կոմպոզ.` Արթուր Մանուկյան, մոնտ.` Արթուր Պետրոսյան:

Փոքրիկ արջուկ Բոժոն մենակ է ապրում իր տանը: Մի օր քամին նրան դուրս է քշում, և նա ականատես է դառնում սիրո պատմության ավարտի:

Վաթինյան, Միքայել

Միքայել Վաթինյան
Ավարտել է Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը` դրամատիկական թատրոնի ռեժիսոր մասնագիտությամբ: Աշխատել է փորձարարական թատրոնում` որպես դերասան, խաղացել Բուլգակովի, Չեխովի, Անույի, Սերվանտեսի գործերում: 2000-ին համահիմնել է "Իո" թատրոնը, բեմադրել "Իո", "Իոցարտ" և "Ճամպրուկ" եռերգությունը` մասնակցելով միջազգային փառատոների և մրցանակների արժանանալով: Աշխատել է հեռուստատեսությունում՝ որպես "Չֆիլմ" համր կինոշոուի դերասան և ռեժիսոր, նկարահանվել է ֆիլմերում: Հրատարակված աշխատանքներ ունի, այդ թվում` իր նկարազարդումներով: "Բոժոն" նրա առաջին անիմացիոն ֆիլն է:

Ֆիլմոգրաֆիա
Բոժոն (2007)

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

margaret_mid USA Embassy The European Cultural Foundation