Սրիկաները Ռուսաստան 2006, 98min.
Սց.` Վլադիմիր Կունին, Ալեքսանդր Աթանեսյան, ռեժ.` Ալեքսանդր Աթանեսյան, օպեր.` Դմիտրի Յուշենկով, կոմպոզ.` Արկադի Ուկուպնիկ, հնչ.` Յուլիա Եգորովա, Պավել Շուվալով, մոնտ.` Ուիլյամ Շարֆ, Չավդար Գեորգիեւ, պրոդ.` Յուրի Կուշներյով, Գեւորգ Ներսիսյան:
Դերերում. Անդրեյ Պանին, Անդրեյ Կրասկո, Ալեքսանդր Գոլովին, Սերգեյ Ռիչենկով:
1943 թվական: Գնդապետ Վիշնեւսկին պետական հրաման է ստանում դիվերսանտների խումբ պատրաստել գերմանական բանակի "Էդելվայս" կոչվող ջոկատի գործողությունները կասեցնելու համար: Հանձնարարությունը հույժ գաղտնի է: Վիշնեւսկին վարժեցնում է 14-15 տարեկան պատանիների: Նրանք գիտեն, որ հանձնարարությունը կատարելուց հետո բոլորն էլ կոչնչացվեն, քանի որ ողջ մնալու համար շատ բան գիտեն: | Աթանեսյան, Ալեքսանդր Ալեքսանդր Աթանեսյան (ծն. 1953):
Ավարտել է Թբիլիսիի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը, իսկ 1989-ին` Մոսկվայի բարձրագույն ռեժիսորական դասընթացը /Ռոման Բալայանի արվեստանոցը/: Որպես երկրորդ ռեժիսոր` աշխատել է Սերգեյ Փարաջանովի, Ալեքսանդր Ռեխվիաշվիլու, Նոդար Մանաղաձեի հետ: Որպես բեմադրող ռեժիսոր սկսել է կարճամետրաժ ֆիլմերով` "Մարքիզուհի դը Մոնտեմայորի նամակները" (1983), "Լյուդովիկոս Երկրորդ արքայի կամուրջը" (1989), "Պար" (1990): 2000-ին նկարահանել է իր առաջին լիամետրաժ խաղարկային ֆիլմը: 1995-ին արժանացել է "Նիկա" մրցանակին` որպես տարվա լավագույն պրոդյուսեր:
Ֆիլմոգրաֆիա
24 ժամ (2000), Ամառային անձրեւ (2002), Սրիկաները (2006):
|