VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Հայկական համայնապատկեր

Վավերագրական

Վերադառնալով

Ֆրանսիա
2006, 83min.

Սց./ռեժ.` Սերժ Ավետիքյան, օպեր.` Սերժ Ավետիքյան, Ռիչարդ Կոպանս, հնչ. եւ պատկերի մոնտ.`Շանթալ Քուալյո:

1987-ի ամռանը հրավիրվելով Ստամբուլ` թատերական փառատոնի, Սերժ Ավետիքյանը չի կարողացել իրեն զսպել, որ չանցնի Մարմարա ծովը իր հայ պապի` Ավետիսի գյուղը գտնելու նպատակով: Հալածանքների տեսարանները շարունակ հետապնդել են նրան, 1922-ի արտաքսման հետքերը` ավերված եկեղեցին ու հոյակապ դամբանաքարերը, մտատանջության տեղիք տվել: Երկխոսությունը մնացած բնակիչների հետ մնացել է անավարտ: Մոտ քսան տարի անց ռեժիսորը որոշում է վերադառնալ Սոլոզ` հայերի եւ թուրքերի միջեւ արմատացած տաբուն խախտելու եւ անցյալը չմոռանալով` հայացքն ապագային ուղղելու համար:

Ավետիքյան, Սերժ

Սերժ Ավետիքյան (ծն. 1955, Երեւան):
Դերասան եւ ռեժիսոր: 1971-ից բնակվում է Ֆրանսիայում: Ուսանել է Մոդոնի դրամատիկական արվեստի կոնսերվատորիայում, ապաª աշխատել Փարիզի կոնսերվատորիայի ուսանողների հետ եւ խաղացել դասական ու ժամանակակից ոճի բազմաթիվ պիեսներում: 1976-ից նկարահանում է վավերագրական ֆիլմեր: 1978-ից նկարահանվել է տասնյակ կինոնկարներում: 1988-ին հիմնել է սեփական կինոընկերությունը:

Ֆիլմոգրաֆիա
Սիրո պատմությունª Աղավնի եւ Ավետիս (1981), Առանց վերադարձի հնարավորության (1982–1983, Ժաք Քեբադյանի հետ), Ի±նչ եղան իմ ընկերները (1984), Հայաստան 1900 (1989, Ժաք Քեբադյանի հետ), Բարեւ, պարոն (1990), Իրականացված առաքելություն (1990), Հինգերորդ երազ (1994), Ցտեսություն, տիկին (1996), Տիկնայք եւ պարոնայք (1997), Lux Aeterna (1998), Terra Emota (1998, վերջին երկուսըª Լեւոն Մինասյանի հետ), Կյանքի գծերը (2001), Երկու ցցափայտի միջեւ (2002):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Moscow Cinema margaret_mid The European Cultural Foundation