Լռության նախերգանքՀայաստան 2006, 7min.
Սց./ռեժ.` Գայանե Գասպարյան, օպեր.` Ռուդոլֆ Վաթինյան, հնչ.` Կարեն Ծատուրյան, մոնտ.` Սաթիկ Ստեփանյան, պրոդ.` Գեւոր• Գեւոր•յան:
Դերերում. Գայանե Գասպարյան, Կարեն Ջանիբեկյան, Ռուզան Վիթ Մեսրոպյան, Ժան Նշանյան:
Ֆիլմը ստեղծվել է իրական դեպքի հիման վրա: Այն պատմում է հո•եբուժարանում •տնվող հիվանդ մի կնոջ մեկ օրվա մասին: Հիվանդը ծխելու մեծ պահանջով մոտենում է բժշկին և խնդրում մեկ ծխախոտ: Բժիշկը այն խոստանում է` պայմանով, որ հիվանդը կմաքրի հիվանդանոցի բոլոր զու•արանները: Պայմանը կատարելուց հետո հիվանդ կինը •ալիս է բժշկի մոտ` իրեն խոստացած ծխախոտը ստանալու: Սակայն նա ծխախոտի փոխարեն դրա դատարկ տուփն է ստանում: | Գասպարյան, Գայանե Գայանե Գասպարյան (ծն. 1955, Երևան):
1979 թ-ին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը: 1988-ին ավարտել է Սունդուկյանի անվան թատրոնի ստուդիան, այնուհետև տեղափոխվել Հոլանդիա, որտեղ էլ ավարտել է "Են դը Մոլի" ստուդիային կից ռեժիսորական ֆակուլտետը: 2003-ին բեմադրել է իր առաջին ներկայացումը "Անսահման մայրություն" վերնագրով: 2003-2004 թթ-ը նկարահանվել է հոլանդական մի շարք կարճամետրաժ ֆիլմերում, իսկ 2005-ին Հայաստանում նկարահանել է իր առաջին ֆիլմը` "Լռության նախերգանքը"` իր իսկ դերակատարմամբ: Ֆիլմը մասնակցել է 13 տարբեր երկրների կինոփառատոների:
Ֆիլմոգրաֆիա
Լռության նախերգանք (2005)
|