ՄիկոշՀայաստան 2006, 12min.
Սց./ռեժ.` Արտակ (Սեւադա) Գրիգորյան, օպեր.` Մ.Բարոյան (Արգո), կոմպոզ.` Ք. Ջարեթ, հնչ.` Կ.Ծատուրյան, մոնտ.` Վ.Խաչատրյան, Սեւադա:
Դերերում. Օ. Զաքարյան, Վ. Մկրտչյան, Լ. Սարգսյան, Է. Բաղդասարյան:
Հեքիաթանման պատմություն տղամարդու մի հին կոշիկի մասին, որը փնտրում է իր զույգին: Հայաստանի յուրատեսակ խորհրդանիշը կամ պատկերն է, որը հին է, բայց` հարմարավետ (ճիշտ հին կոշիկի պես), չունի իր զույգը կամ իրեն օգնող մեկը: | Գրիգորյան, Արտակ (Սեւադա) Արտակ (Սեւադա) Գրիգորյան (ծն. 1972, Հայաստան):
Ծնվել է նկարիչ Սամվել Սեւադայի ընտանիքում: Ստացել է երաժշտական կրթություն (ջութակ, դաշնամուր, փողային գործիքներ): 1990-ից բնակվում է ԱՄՆ-ում: Կալիֆոռնիայի Նորթրիջ համալսարանում ուսանել է երաժշտական կոմպոզիցիա եւ գծանկարչական ձեւավորում: 1999-ին հիմնել է "Sevada Productions" ընկերությունը, որը զբաղվում է արվեստի տարբեր տեսակներով (գծանկարչական ձեւավորում, հեռուստագովազդներ, գովազդային հոլովակներ եւ այլն):
|