VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Հայկական համայնապատկեր

Վավերագրական

Հիշողություններ "Սայաթ-Նովայի" մասին

Հայաստան
2006, 26min.

Սց./ռեժ.` Լեւոն Գրիգորյան, մոնտ.` Օ.Իվանով, պրոդ.` Ռ.Շարետա:

Ֆիլմում ներկայացվում են Սերգեյ Փարաջանովի "Նռան գույնը" ֆիլմին վերաբերող հազվագյուտ արխիվային նյութեր, որոնք ժամանակին խորհրդային գրաքննությունը կրճատել է:

Գրիգորյան, Լևոն

Լևոն Գրիգորյան (ծն. 1942, Երևան)
1965-ին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը: Աշխատել է որպես ռեժիսորի ասիստենտ և ռեժիսոր ՙՀայֆիլմում՚: 1970-ին ավարտել է Մոսկվայի բարձրագույն ռեժիսորական դասընթացը: Կինոյի մասին բազմաթիվ հոդվածների և գրքերի հեղինակ է (այդ թվում` Սերգեյ Փարաջանովի և Արմեն Ջիգարխանյանի մասին):

Ֆիլմոգրաֆիա
Երկիր հայրենի (1969), Սոլո (1970), Քանի այրվում ենք ազատությամբ (1970), Մեհրաբի աղբյուրները (1972), Իմ սիրտը լեռներում է (1975), Եվ այնժամ դու ետ կգաս... (1976), Աստղային ամառ (1978), Ձնծաղիկներ և էդելվեյսներ (1981), Կարմիր ճշմարտություն (1983), Մենք նորից կհանդիպենք (1984), Արամ Խաչատրյան (1988), Իմ հին բարեկամը (1988), Արմեն Ջիգարխանյան (1989), Ողբերգության դասերը (1990), Օրփեոսն իջնում է դժոխք (2004), Հիշողություններ "Սայաթ-Նովայի" մասին (2006), Ես Գայանեն եմ Թիֆլիսից (2007):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

margaret_mid Moscow Cinema The European Cultural Foundation