VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Հայկական համայնապատկեր

Լիամետրաժ

Պատրանք

ԱՄՆ
2004, 104min.

Սց.` Թ. Դիֆիլիա, Մայքլ Ա. Գյուրջյան, Ք. Հորվաթ, Ռ. Մարասկո, ռեժ.` Մայքլ Ա. Գյուրջյան, օպեր.` Ռ. Համֆրիզ, կոմպոզ.` Ք. Ֆերեյրա, մոնտ.` Բ. Ռասինյո, Լ.Վասմեր, պրոդ.` Ա. Նազարյան, Ք. Ուայսման:
Դերերում. Քիրք Դուգլաս, Մայքլ Գյուրջյան, Ք. Թաքեր, Բ. Քրանսթոն, Ռ. Արքեթ, Ռ. Մարասկո, Թ. Ռեյմի:

Երբեմնի հզոր, այժմ հիվանդ եւ զղջումով լի հայրը անհուսորեն փնտրում է իրենից օտարացած որդուն: Բոլոր ավանդական միջոցները սպառելուց հետո նա դժկամությամբ այցելում է մի գուշակի, որն առաջարկում է երեք տեսիլ ցույց տալ որդու կյանքից: Նախ` կասկածանքով, ապաª հետաքրքրված եւ ի վերջոª հափշտակված, նա հետեւում է իր աչքի առաջ բացվող անծանոթ կյանքին: Ամեն մի տեսիլը ցույց է տալիս որդուն տարբեր տարիքում եւ իր կյանքի երկարամյա սիրունª Իզաբելին ձգտելու տարբեր փուլերում: Ծերունին հայտնաբերում է անակնկալ ճշմարտությունը որդու եւ իր մասին:

Գյուրջյան, Մայքլ Ա.

Մայքլ Գյուրջյան (ծն. 1971, Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ)
Կինոդերասան եւ ռեժիսոր: Դերասանություն, երգ ու պար է սովորել Սան Ֆրանցիսկոյի American Conservatory թատրոնում, ապա` Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում թատերարվեստ ուսանել: 1991-ին Լոս Անջելեսում ընկերների հետ հիմնադրել է Buffalo Nights, 1994-ին` San Francisco Bay AreaMaldoror Productions թատերախմբերը: Նկարահանվել է “Աճող ցավեր” (1985), “Հրեշտակն է հպվել” (1994), “Քաղցր արդարություն” (1994), “Կասկածի տակ” (1994), “Հավաքույթ հինգ հոգով” (1995) հեռուստասերիալներում, “Նորություններ” (1992), “Հավերժ երիտասարդ” (1992), “Ջրհեղեղ. ո՞վ կփրկի մեր երեխաներին” (1993), “Մի քիչ ավելի” (1999), “Անտեսանելիները” (1999) կինոնկարներում: 1992-ին “Դեյվիդի մայրը” հեռուստաֆիլմում աուտիզմով հիվանդ տղայի դերակատարման համար արժանացել է “Էմի” մրցանակի:

Ֆիլմացանկ
Արյունն է դանդաղ կաթում Նյուզիզ Սքուերի վրա (1991), Օուքլենդի ընդհատակը (1997), Զանգի սպասելիս (1998), Պատրանք (2004), Խաղացողների ակումբ (2006), Պատերազմի աղերս (2007), Կարող ես ամոքել կյանքդ (2007), Անցում (2009):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

European Union The Club The European Cultural Foundation