Մոռացված կղզիների բնակիչներըՀայաստան 2006, 90min.
Սց./ռեժ.` Հրանտ Հակոբյան, օպեր.` Աշոտ Մովսիսյան, հնչ./մոնտ.` Լեւոն Հախվերդյան, պրոդ.` Արա Մնացականյան:
Մարդիկ, որ ապրում են մեր կողքին, մեզ հետ, սակայն օտարված են նաեւ: Նրանց կարծես չենք էլ նկատում: Իրականության մեջ նրանք կան, եւ ամեն օր, տարիներ շարունակ ապրում են անմխիթար վիճակում, լուսավոր քաղաքի մի մութ անկյունում… | Հակոբյան, Հրանտ Հրանտ Հակոբյան (ծնվ. 1950, Երևան):
1974-ին ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտի կինոռեժիսուրայի բաժինը: 1974-1978 թթ. եղել է Իջևանի ժողովրդական թատրոնի գլխավոր ռեժիսոր: 1988-ից աշխատում է ՙՀայկ՚ կինոստուդիայում:
Ֆիլմոգրաֆիա
Խաղաղ դեսանտ (1990), Շրջափակում (1990), Հայ ավետարանչականները (1991), Մոնթե (1993), Հաղթանակի օրը (1995), Առանց մեկնաբանության (1996), Մեծ քաղաքի փոքրիկ մարդը (1996), Համահայկական խաղեր (1999), Հայրենիքս` Հայաստան (2004), Մոռացված կղզիների բնակիչները (2006), Հավերժական թռիչք. Հրանտ Դինք (2008):
|